Ռուսաստանը հրաժարվել է բանակցություններից․ Վենս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է՝ Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինայի հարցով բանակցություններից: Նրա խոսքերն է մեձբերում է Fox News-ը։
Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել հակամարտության կարգավորմանը, սակայն «տանգոյի համար անհրաժեշտ է երկուսը»: Նա նշել է՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ներկայացուցիչները հրաժարվել են երկկողմ հանդիպումներ անցկացնել Ուկրաինայի հետ:
«Նրանք նաև հրաժարվել են ցանկացած եռակողմ հանդիպումից, որի ժամանակ նախագահը կամ վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ կարող էին բանակցությունների սեղանի շուրջ նստել ռուսների և ուկրաինացիների հետ», - հավելել է ԱՄՆ փոխնախագահը: