Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղցկեղի 15 ախտանշան, որոնք կանայք հաճախ անտեսում են

ՖՈՏՈ

Քաղցկեղի ախտանշաններից շատերը նման են այլ հվանդությունների ախտանշաններին, ինչի հետևանքով մարդիկ հաճախ անուշադրության են մատնում դրանք: Սա է պատճառը, որ հաճախ հիվանդները բժշկին են դիմում արդեն իսկ բավական ծանր վիճակում, ինչը նվազեցնում է բարեհաջող բուժման հավանականությունը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցկեղի 15 ախտանշան, որոնք կանայք հաճախ անտեսում են՝ էլ ավելի խորացնելով հիվանդությունը:

 

Արգանդային արյունահոսություններ դաշտանադադարից հետո

 

Դաշտանադադարից հետո կանայք հաճախ են նկատում արյունոտ արտադրություն, սակայն եթե արյունահոսությունն այնպիսին է, ինչպես և դաշտանի ժամանակ, և երկար ժամանակ չի դադարում, ապա դա կարող է լինել արգանդի քաղցկեղի վաղ ախտանշան: Այս դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ առաջին փուլում ախտորոշված քաղցկեղի դեպքում հիվանդների 88%-ի կյանքը հնարավոր է լինում փրկել:

 

Կրծքի չափի կամ գույնի փոփոխություն

 

Արտասովոր քարացումները կրծքագեղձի քաղցկեղի անուղղակի ախտանշաններն են, որոնք կանայք կարող են նույնիսկ ինքնուրույն հայտնաբերել: Սակայն կրծքագեղձի այլ փոփոխությունները նույնպես կարող են վկայել կրծքագեղձի քաղցկեղի մասին: Օրինակ՝ կրծքի մաշկի անհարթությունները, այտուցվածությունները կամ գույնի փոփոխությունները (կարմիր կամ վարդագույն) նույնպես կարող են քաղցկեղի ախտանշան լինել: Սակայն բանն այն է, որ այդ ախտանշանները ոչ միշտ են առաջանում քաղցկեղի պատճառով, ինչի պատճառով էլ կանայք հաճախ անուշադրության են մատնում դրանք:

 

Փորափքանք

 

Բոլոր կանանց մոտ էլ լինում է փորափքանք՝ հատկապես դաշտանին նախորդող օրերին, սակայն եթե փորափքանքը չի անցնում նույնիսկ դաշտանից հետո կամ ի հայտ է գալիս մշտական փորկապություն, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել արգանդի կամ ձվարանների քաղցկեղով: Եթե այս ախտանշանները չեն անհետանում մի քանի շաբաթ անց, ապա հարկավոր է անմիջապես դիմել բժշկին: Բացի այդ, ձվարանների քաղցկեղի ևս մի ախտանշան է վատ ախորժակի դեպքում որովայնի լցվածության զգացողությունը:

 

Անոմալ դաշտան և կոնքի ցավեր

 

Անկանոն դաշտանը շատ կանանց է անհանգստացնում, սակայն եթե այդ ժամանակահատվածն ավելի ծանր է դառնում և կինը սկսում է նկատել արյունոտ արտադրություն դաշտանների միջև կամ ցավ կոնքի հատվածում, ապա հարկավոր է դիմել բժշկին և անցնել տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն, որի ընթացքում բժիշկը պետք է ստուգի արգանդն ու ձվարանները՝ վագինալ քաղցկեղի տեսակների առկայությունը հերքելու համար:

 

Քրոնիկ հազ

 

Երեք շաբաթ և ավել տևող հազը, որը չի ուղեկցվում մրսածությանը կամ ալերգիային հատուկ այլ ախտանշանով կարող է լինել թոքերի քաղցկեղի վաղ ախտանշան: Բրոնխիտի կամ գրիպի ախտանշաններին նման ախտանշաններ կարող է առաջացնել նաև լեյկոզը: Տևական արտասովոր հազի, ինչպես նաև հազալիս արյուն նկատելու դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկին: Թոքերի քաղցկեղից տառապող հիվանդներից ոմանք նշում են, որ այս հիվանդության դեպքում առաջանում են կրծքի ցավեր, որոնք տարածվում են դեպի վեր՝ ուսի հատվածում, կամ դեպի ներքև՝ ձեռքի հատվածում:

 

Ստամոքսի ցավ կամ սրտխառնոց

 

Ստամոքսի խանգարումը շատ հաճախ հանդիպող խնդիր է, որը հազվադեպ է վկայում քաղցկեղի մասին, սակայն հանկարծակի սրտխառնոցը կամ ստամոքսի կայուն սպազմները լուրջ ախտանշան են, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ: Այս ախտանշանները կարող են վկայել խոցային հիվանդության մասին, սակայն դրանք կարող են լինել նաև լեյկոզի, լյարդի քաղցկեղի, կերակրափողի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կամ հաստ աղիքի քաղցկեղի ախտանշան:

 

Հաճախակի մրսածություն և վարակներ

 

Եթե մարդը նախկինում հազվադեպ է հիվանդացել, սակայն այժմ հաճախ է մրսում ու վարակվում, ապա դա կարող է պայմանավորված լինել լեյկոզով: Արյան քաղցկեղը ստիպում է օրգանիզմին արտադրել ախտահարված լեյկոցիտներ, ինչը թուլացնում է իմունային համակարգն ու թույլ չի տալիս, որ օրգանիզմը պայքարի վարակների դեմ: Հատկապես մեծ ուշադրություն է պետք դարձնել գրիպանման երկարատև ախտանշաններին (օրինակ՝ տենդ):

 

Խնդիրներ՝ կապված կուլ տալու հետ

 

Կոկորդի ցավի հետևանքով սնունդը կուլ տալը կարող է ոչ միայն դժվար լինել, այլև շատ ցավոտ: Սակայն եթե այդ վիճակը պահպանվում է մի քանի շաբաթ և օրեցօր հիվանդի վիճակն էլ ավելի է վատանում, ապա հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ սա կարող է լինել կոկորդի կամ ստամոքսի քաղցկեղի, ինչպես նաև թոքերի քաղցկեղի վաղ ախատանշան:

 

Անբացատրելի կապտուկներ

 

Մի կապտուկն անհանգստանալու պատճառ չէ, սակայն եթե դրանք անընդհատ են  առաջանում, ընդ որում՝ մարմնի ամենատարօրինակ հատվածներում, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել, քանի որ արտասովոր կապտուկները կարող են լինել լեյկոզի ախտանշան: Բանն այն է, որ ժամանակի ընթացքում լեյկոզը վատացնում է արյան՝ թթվածին տեղափեխելու հատկությունը, ինչն էլ դառնում թրոմբների առաջացման պատճառ:

 

Քաշի անբացատրելի կորուստ

 

Սովորաբար քաշի կորուստը կանանց համար միայն ուրախության առիթ է, սակայն նախկինում նորմալ սննվող մարդու մոտ ախորժակի կտրուկ կորուստը, որը պայմանավորված չէ սթրեսով կամ ծանր ապրումներով, կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին, ուստի հարկավոր է անմիջապես բուժզննում անցնել: Քաշի կամ ախորժակի կորուստւ կարող են լինել քաղցկեղի տարբեր տեսակների ախտանշան (կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, հաստ աղիքի և այլն), սակայն առավել հաճախ նման ախտանշանները պայմանավորված են լինում լեյկոզով կամ լիմֆոմայով:

 

Մշտական հոգնածություն

 

Բոլոր կանանց մոտ էլ լինում են օրեր, երբ նրանք էներգիայի պակաս են զգում, սակայն այդ հոգնածության զգացողությունը պետք է անցնի առողջ քնից հետո: Եթե հոգնածության զգացողությունը չի անցնում մեկ ամսից ավել կամ ի հայտ է եկել հևոց, ապա հարկավոր է դիմել բժշկի օգնությանը: Մեծ մասամբ այս ախտանշանները պայմանավորված չեն լինում քաղցկեղով, սակայն ավելի լավ է համոզվել, քանի որ մշտական հոգնածության պատճառ կարող են լինել նաև լեյկոզն ու լիմֆոման:

 

Քրոնիկ գլխացավեր

 

Եթե մարդու մոտ միգրեններն ու գլխացավերը հաճախակի բնույթ չեն կրում, սակայն հանկարծակի սկսում են անընդհատ անհանգստացնել, ապա հնարավոր է, որ խնդիրը պայմանավորված է գլխուղեղի քաղցկեղով, որի դեպքում նյարդերը սեղմվում են ու առաջացնում է գլխացավ:

 

Արյունոտ արտաթորանք

 

Հաճախ սա լինում է բարորակ ուռուցքի ախտանշան (օրինակ՝ թութքի), սակայն այն կարող է վկայել նաև հաստ աղիքի քաղցկեղի մասին: Այս ախտանշանն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում մինչև 50 տարեկան անձանց մոտ: Նման դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս ստուգել հաստ աղիքը, քանի որ այդ ախտորոշումն անչափ կարևոր է: Հաճախ խնդիրն ի հայտ է գալիս և անհետանում, ուստի մարդիկ հանգստանում են և վերագրում ախտանշանները թութքին կամ փորկապությանը: Հատկապես հաճախ նման խնդիրներեն անուշադրության են մատնում երիտասարդները: Սակայն հարկ է հիշել, որ աղիներում արյան առկայությունը երբեք չի կարող նորմալ երևույթ լինել:

 

Մաշկի ակնհայտ փոփոխություններ

 

Քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկը մաշկի քաղցկեղն է, որը վաղ փուլերը հայտնաբերելը շատ դժվար է: Մաշկի քաղցկեղի ախտորոշումը բարդացնում է այն փաստը, որ մարդիկ մտածում են, որ առաջացած հետքերը պեպեններ են, խալեր կամ տարիքային պիգմենտային հետքեր: Եթե խալի գույնը մգանում է, այն մեծանում է և դառնում ուռուցիկ, ապա հարկավոր է անմիջապես բուժզննում անցնել: Մաշկի փոփոխված մելանոման շատ ավելի հեշտ է հայտնաբերվում, քանի որ այդ հետքերը սովորաբար լինում են տձև, ունենում են ավելի մուգ գույն կամ նույնիսկ մի քանի երանգների համադրություն: Մելանոման ավելի հազվադեպ է հանդիպում, քան մաշկի քաղցկեղի մյուս տեսակները, սակայն միևնույն ժամանակ այն շատ ավելի ագրեսիվ է: Այնուամենայնիվ՝ մելանոման բնորոշվում է բավական երկար ժամանակ ոչ ագրեսիվ լինելով և վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում այն կարելի է հաջողությամբ բուժել:

 

Բերանի խոռոչի խոցեր կամ ցավ

 

Բերանի խոռոչի չլավացող խոցերը, լնդերի կամ լեզվի վրա առաջացող սպիտակ կամ կարմիր բծերը, ծնոտի այտուցվածությունը կամ թմրածությունը կարող են լինել բերանի խոռոչի քաղցկեղի որոշ տեսակների ախտանշան: Եթե այդ ախտանշանները չեն անցնում երկու շաբաթվա ընթացքում, ապա հարկավոր է դիմել մասնագետի օգնությանն ու անհապաղ բուժզննում անցնել:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»
Самое популярное