Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները:
Ջեյհուն Բայրամովը և Յոհան Վադեֆուլը քննարկել են Ադրբեջանի և Գերմանիայի հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումը։