Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


19-ամյա զինծառայողի եւ 12-ամյա աղջկա հեռախոսային սիրավեպը 2 տարի ազատազրկման պատճառ է դարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի բնակիչ, 2003թ․ ծնված, նախկինում չդատված, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած Կիրակոս Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թ․ հուլիսի  30-ից  մինչեւ 2023 թ․ հուլիսի 30-ը հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2022 թ․ հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում  «Ինստագրամ» ինտերնետային հավելվածի միջոցով ծանոթանալով Կոտայքի մարզի Զորաղբյուր գյուղի բնակչուհի՝ 2009 թ․ նոյեմբերին ծնված, 14 տարին չլրացած Ա. Ս.-ի հետ, նրա նկատմամբ կատարել է «անառակաբարո արարք», այն է՝ նրա մեջ «սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու համար նրա հետ ունեցել է սեքսուալ բնույթի զրույց, մասնավորապես՝ «Տելեգրամ»  ինտերնետային կայքի միջոցով, 2022 թվականի օգոստոսից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրան առաջարկել է ամբողջությամբ մերկանալ, ցուցադրել սեռական օրգանը, շոյել սեռական օրգանը եւ մարմինը, որոնք Ա. Ս.-ն կատարել է՝ տեսաձայնագրել է իրեն մերկ վիճակում, տեսաձայնագրությունն ուղարկել նրան, ինչպես նաեւ տեսազանգերի ժամանակ նրա հորդորով եւ առաջարկած եղանակներով ամբողջությամբ մերկացել եւ շոյել է մարմնի տարբեր հատվածները»: Կ․ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Անառակաբարո արարք կատարելը 14 տարին չլրացած անձի նկատմամբ, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։  

Ըստ  «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգի՝ դատաքննության ժամանակ անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ  ծնողներն իր համար գնել են  «Սամսունգ»  մոդելի բջջային հեռախոս, որով մուտք է գործել համացանցի սոցիալական էջեր, չի հիշում իրենց ծանոթության օրը, սակայն հիշում է առաջին հաղորդագրությունը` Կիրակոսը գրել էր․  «Դու հրեշտակ ես, որին կարող էի տեսնել միայն երազում»: Պատասխանել է նշված հաղորդագրությանը, այնուհետեւ շփվել են Instragram-ով, այնուհետեւ՝ Viber-ով: Շփվել են նորմալ, մինչեւ ծնողներն իմացել են իրենց շփման մասին: Կիրակոսն իրենից նկարներ է խնդրել, նա՝ ինքն է իր հեռախոսահամարը փոխանցել, նրա հետ շփվել է 8-9 ամիս: Կիրակոսը պատմել է, որ երեք տարի հետեւել է նրա էջին, թե ում հետ է շփվել, եւ նրա մասին ամեն ինչ գիտի: Ինքը տեղյակ է եղել, որ Կիրակոսը զինծառայող է, նա էլ տեղյակ է եղել, որ ինքն անչափահաս է:  Կիրակոսն իրեն բացատրել է, թե ինչ է նշանակում լավ աղջիկ լինել: Հարցրել է, թե ինչու է նկարները նրան ուղարկում, Կիրակոսն  ասել է՝ եթե տղային վստահում, սիրում ես, համարում ես ապագա ամուսին, ապա ամեն ինչ պետք է նրա համար անես, պետք է ամբողջովին տրվես նրան: Կիրակոսը սեքսուալ բնույթի զրույցներ է ունեցել իր հետ, պահանջել է մերկանալ, այնուհետեւ մերկ նկարներն ուղարկել, ինքը  նկարահանվել է իր բջջային հեռախոսով, բազմաթիվ նկարներ է ուղարկել Կիրակոսի Telegram էջին:

Այդ ժամանակ ինքը 12 տարեկան է եղել, բայց սիրում էր Կիրակոսին եւ պատրաստ էր նրա ցանկացած ասածը կատարել: Կիրակոսը հարցրել է՝ քանի տարեկան ես, ինքը  պատասխանել է՝ 13: Նկարներն ուղարկել է Կիրակոսի պահանջով, ոչ սեփական նախաձեռնությամբ: Ծնողներն իր ձեռքից հեռախոսը վերցրել են,  խոսել են Կիրակոսի հետ, եւ վերջինս իր ծնողներին ասել է` ես չեմ գրում՝ ձեր աղջիկն է գրում: Աղջիկն ասել է նաեւ, որ չի ցանկանում, որ Կիրակոսը քրեական պատասխանատվության ենթարկվի, սակայն ցանկանում է, որ իրենից կիլոմետրերով հեռու գտնվի: Ասել է, որ իր մերկ լուսանկարը սկզբում ինքն է ուղարկել Կիրակոսի առաջարկով, նա նույնպես իր մերկ լուսանկարներից 1-2 հատ իրեն է ուղարկել: Երբ   գործը գտնվում էր քննչական բաժնում, այդ ժամանակ նույնպես ուղարկել է: Երբ ծնողներն իր հեռախոսը ձեռքից վերցրել են, սկսել է մայրիկի հեռախոսով նկարներ ուղարկել: Չի հասցրել ջնջել մայրիկի հեռախոսի նկարները, եւ մայրը նկատել է դա: Կիրակոսը ծառայությունն ավարտելուց հետո իր նկատմամբ վերաբերմունքը փոխել էր` առաջվա նման իր հետ չէր շփվում, զանգերին չէր պատասխանում, եւ դրանից հետո ինքը որոշել է այլեւս չշփվել։ Երիտասարդ մեղադրյալը, դատալսումների ժամանակ օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ։ 

2025թ․ ապրիլի 7-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Կիրակոս  Ս․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված արարքում եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով, պատժի կրման սկիզբը հաշվել մեղադրյալին փաստացի արգելանքի վերցնելու պահից, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Մեղադրյալի պաշտպանները վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վերաքննիչ դատարանին խնդրելով բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճիռը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ դադարեցնել քրեական հետապնդումը՝ արարքի նվազ վտանգավոր լինելու հիմքով կամ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Վերաքննիչ դատարանում  հուլիսի 21-ին եւ սեպտեմբերի 9-ին նշանակված դատական նիստերը չեն կայացել նախագահող դատավոր Աննա Մաթեւոսյանի՝ արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ։ Դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 27-ին։

Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек
Самое популярное