Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, Մինսկում լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։
Պետրիշենկոն նշել է, որ Հայաստանը հաստատել է մասնակցությունը։
«Այս հարցը ներկայումս մշակվում է։ Սա այն հարցն է, որը հայկական կողմը պետք է որոշի՝ իր մասնակցությունն ավելի արդյունավետ տեսնելու համար», – ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։