Ռոստովի մարզում խոշոր հրդեհներ են բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌոստովի մարզում խոշոր հրդեհներ են բռնկվել չոր խոտի և բույսերի այրման պատճառով։ Հրդեհը տարածվել է բնակելի շենքերի վրա, ճանապարհները ծածկվել են ծխով։
Ամենավատ իրավիճակը Կուլեշովկա գյուղում է։ Այնտեղ նախ բռնկվել են եղեգները, կրակը սկսել է տարածվել, և այն արագ տեղայնացնել հնարավոր չի եղել։ Բնակավայրը ծածկվել է ծխով, բոցերը տարածվել են տների վրա։ Փրկարարները աշխատում են դեպքի վայրում, բայց հրդեհի ճշգրիտ տարածքը դեռևս անհայտ է։
Հրդեհից առաջացած խիտ և կծու ծուխը ծածկել է Կուլեշովկայի մոտ գտնվող մայրուղին։ Վատ տեսանելիության պատճառով տեղի են ունեցել մի քանի վթարներ։