Եթե Փաշինյանը դիմանա 2026 թվականին, ապա Հայաստանը տասնամյակներ շարունակ հակառուսական կմնա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԽաղաղության մասին խոսակցությունների քողի տակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է դեպի նոր ցեղասպանություն «Մեծ Թուրանի» շրջանակներում։ Այդ մասին քաղաքագետ Սեմյոն Ուրալովի հետ հարցազրույցում ասել է «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը, գրում է politnavigator.net–ը։
«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները լիովին վայրենի են։ Իշխանությունը հետևում է այն սցենարին, որին երկար ժամանակ հետևում էր Ուկրաինան, որին հետևում էր նաև Վրաստանը, բայց վերջին պահին կարողացավ շեղվել այդ կործանարար ճանապարհից, այդ սցենարին է հիմա հետևում նաև Մոլդովան։ Սա այն ժամանակն է, երբ իշխանությունները ազգային շահերին հակառակ երկիրը կտրում են Ռուսաստանից կատարելով իրենց դրսից տերերի կամքը», - ասել է Բադալյանը։
Նա կարծում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական կլինեն Հայաստանի համար։ Դրանցում հաղթանակի համար Փաշինյանը պատրաստ կլինի անգամ սպանել իր մրցակիցներին։ «Վերընտրվելու դեպքում Փաշինյանը կստանա Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին խզելու մանդատ։ Ահա թե ինչու են այդ ընտրությունները նրա համար այդքան կարևոր։ Դրա հետևանքները անհնար կլինի չեղարկել, դրա համար տասնամյակներ կպահանջվեն», - ասել է Բադալյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը