Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ. պատմության այս օրը (13 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ծրագրավորողների միջազգային օր  ոչ նահանջ տարիներին, Շոկոլադի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Ֆորրապիլյաի հեղափոխության շաբաթվա առաջին օր և Կաշաս ալկոհոլային խմիչքի (շաքարեղեգից ստացվող թունդ խմիչք) ազգային օր, Մեքսիկա՝ Հերոս-երեխաների հիշատակի օր, ԱՄՆ՝ Ցելիակիայի (աղեստամոքսային տրակտի հիվանդություն) դեմ պայքարի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1913-վախճանվել է  հայ երգիծաբան-նովելիստ Առանձարը (Միսաք  Գոյումճյան)։

1922– թուրքական բանակի կողմից Սմիռնա քաղաքի զավթումից և հույն և հայ բնակչության կոտորածից 4 օր անց սկսվել է Սմիռնայի (Զմյուռնիայի աղետ) 4 օր տևած  մեծ հրդեհը, որը փաստացի վերջն է հանդիսացել Հույն-թուրքական պատերազմի։

1962 – ծնվել է բանասեր և թարգմանիչ Արամ Թոփչյանը:

1963- վախճանվել է վավերագրական ֆիլմերի հայ կինոռեժիսոր և սցենարիստ Վիլյամ Հայկազյանը:

1990- ադրբեջանական ՕՄՕՆ-ը նռնականետերի, ականանետերի և ուղղաթիռների օգնությամբ սկսել է Մարդակերտի շրջանի Չափար գյուղի գրոհը, որի արդյունքում զոհվել է գյուղի 6 բնակիչ:

1995-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոզամբիկի հետ:

2004-Ամերիկացի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը վերջին 35 տարվա ընթացքում երրորդ անգամ վաճառել է «Մեթրո գոլդվին մեյեր» (MGM) հոլիվուդյան ընկերությունը: «Սոնի» ճապոնական հսկան համաձայնել է վճարել մոտ 3 միլիարդ դոլար և մարել ընկերության` 2 միլիարդի հասնող պարտքը:

2007-Ազգային ժողովը  գլխավոր դատախազ է ընտրել  գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

2011-«Ժառանգություն» խմբակցությունը դադարեցնում է խորհրդարանի նիստերի բոյկոտը և ավելի քան 6 ամսվա դադարից հետո վերադարձել է խորհրդարան։

2012-տեղի է ունեցել Երևան - Արարատ մայրուղու շինարարության հիմնարկեքի արարողությունը, որը  հանդիսացել է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության պաշտոնական մեկնարկ:

2013-Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը  հրաժեշտ է տվել պաշտոնին՝ ժամկետը լրանալու պատճառով։

2016- Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ:

2019-«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած 20 հոգանոց խումբը 2015 թվականին ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը:

2022- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հայկական կողմից եղել է 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

81 —վախճանվել է հռոմեկան իմպերատոր տիտ Ֆլավիոս Վեսպասիանը:

533– Դեցիմի ճակատամարտում Բելիսարիուսը վանդալներից գրավել է Կարթագենը:

1087 – ծնվել է Հովհաննես Բ Կոմնենոս Բյուզանդիայի կայսր:

1501 –Միքելանջելոն սկսել է ստեղծել Դավիթի մարմարյա արձանը:

1601 – ծնվել է ֆլամանդցի նկարիչ Յան Բրեյգել Կրտսերը:

1736 - Ռուսաստանում հիմնվել է Չելյաբինսկ քաղաքը:

1592– վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր Միշել դը Մոնտենը:

1624- վախճանվել է Քարթլիի թագուհի Կետեվանը:

1819– ծնվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր, Ռոբերտ Շումանի կին Կլարա Շումանը:

1872- վախճանվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը:

1874– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, գրող, նկարիչ, գյուտարար Առնոլդ Շյոնբերգը:

1902- Մեծ Բրիտանիայում առաջին անգամ որպես մեղավորության ապացույց օգտագործվել է հանցագործության վայրում հայտնաբերված մեղադրյալի մատնահետքերը:

1906-կայացել է առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում:

1922- Լիբիայի Էլ-Ազիզիա բնակավայրում ստվերում գրանցվում է ռեկորդային ամենաբարձր  ըստ Ցելսիուսի +57.7°  ջերմաստիճան:

1929- անգլիացի գիտնական-մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ պենիցիլլինը:

1956– IBM ընկերությունը թողարկել է առաջին կոշտ սկավառակը:

1960 –ԱՄՆ-ում կայացել է բիոնիկային նվիրված առաջին գիտաժողովը (գիտություն, որտեղ տեխնիկական միջոցներում օգտագործվում է կենդանի բնության կառուցվածքը, ֆունկցիաները, հատկությունները և այլն):

1968- Ալբանյան դուրս է եկել Վարշավայի պայմանագրի կազմակերպությունից:

1977- Վախճանվել է իռլանդա-լեհական ծագումով բրիտանացի, ապա՝ ամերիկացի ռեժիսոր Լեոպոլդ Ստոկովսկին:

1985– թողարկվել է Սուպեր Մարիո Բրադըրս համակարգչային խաղը:

1996– վախճանվել է ամերիկացի ռեփ երգիչ և կինոդերասան Թուփաք Շակուրը:

1999 –Մոսկվայի Կաշիրյան մայրուղու բնակելի 8 հարկանի տան նկուղում տեղի ունեցած պայթյունը հողին է հավասարեցրել տունը, 124 բնակիչ զոհվել է 7-ը ստացել վնասվածքներ: Ոչ ոք իր վրա չի վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:

2008 –Դելլիում տեղի են ունեցել ահաբեկչական հինգ սինխրոնիզացված գործողություններ, որոնց արդյունքում զոհվել են 30 մարդ և վիարվորվել մոտավորապես 100-ը:

2013 —Ռուսաստանի Նովգորոդ քաղաքի հոգեբուժական պանսիոնատում բռնկված հրդեհի արդյունքում 37 մարդ է զոհվել:

Կ. Խաչիկյան

 

А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»Генпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Ось консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведений
Самое популярное