Շվեդիան որոշել է շտապ սպառազինություն տրամադրել Լեհաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիան որոշել է շտապ Լեհաստան ինքնաթիռներ և ՀՕՊ-եր ուղարկել երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի՝ հանրապետության օդային տարածքը ԱԹՍ-ներով խախտելու միջադեպի հայտարարումից հետո: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը TVN24-ի եթերում։
«Ես հենց նոր տեղեկություն ստացա Շվեդիայի պաշտպանության նախարարից Լեհաստան լրացուցիչ օգնություն շտապ ուղարկելու մասին», - ասել է պաշտոնյան:
Նա չի մանրամասնել՝ ինչ ինքնաթիռների և ՀՕՊ միջոցների մասին է խոսքը։