Զախարովան Բերբոկին «հակասիմվոլ» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոկը կդառնա ՄԱԿ-ի հակասիմվոլը՝ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը գլխավորելով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։
«Այս հոբելյանական տարում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնում կնստի Աննալենա Բերբոկը հակասիմվոլի պես», - նշել Է դիվանագետը:
Զախարովայի խոսքով՝ նացիզմի արդարացում կամ հերոսացում պարունակող հայտարարություններն անարձագանք չեն մնում Ռուսաստանի ԱԳՆ-ի և իրավապահ մարմինների կողմից: Նա ընդգծել է՝ ռուսական կողմն այս դեպքերին հրավիրում է Իսրայելի և ԱՊՀ երկրների գործընկերների ուշադրությունը: