Ուկրաինան անվանել է երկրի գլխավոր ազգային գաղափարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրից հեռանալու ցանկությունը դարձել է Ուկրաինայի գլխավոր ազգային գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ Ալեքսանդր Դուբինսկին, որը գտնվում է նախաքննական մեկուսարանում՝ պետական դավաճանության կասկածանքով։
«Եթե Զելենսկիից առաջ ուկրաինացիները օբյեկտիվ դժվարություն ունեին ազգային գաղափարի ձևավորման հարցում, ապա հիմա նման դժվարություններ չկան։ Հեռանալ։ Այստեղից», - ընդգծել է նա։
2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում գործում է ռազմական դրության ռեժիմ։ Նույն թվականի փետրվարի 25-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է ընդհանուր զորահավաքի մասին հրամանագիր, որի համաձայն 18-60 տարեկան արական սեռի քաղաքացիներին արգելվում է լքել հանրապետության տարածքը։
2025 թվականի օգոստոսի 26-ին վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարեց, որ երկրից դուրս գալու արգելքը վերացվել է 18-22 տարեկան տղամարդկանց համար։
Օգոստոսի 28-ին Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտարարեց, որ երիտասարդները սկսել են լքել երկիրը 18-22 տարեկան զինծառայողներին սահմանը հատելու թույլտվություն տվող հրամանագրի առաջին օրը։