Ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում խուզարկություններ են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։
Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։
Այլ մանրամասներ կոմիտեից չեն հայտնել։