Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսալի մեխանիզմների բացակայություն, ասիմետրիկ խաղադրույքներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com–ն «Ադրբեջան և Հայաստան. ո՞վ կվերահսկի խաղաղությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր է կնքվել, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի: Այնուհետ պարբերականը հարց է բարձրացնում՝ իսկ ո՞վ կհետևի խաղաղության համաձայնագրերի կատարմանը: Տեսականորեն, այն կարող էր այսպիսի տեսք ունենալ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները խաղաղության պայմանագիր են ստորագրում Բելառուսի մայրաքաղաքում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ: Այդպես էր դա մտահղացվել 1994 թվականին, երբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահների «եռյակն» էին կազմում ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Բայց հիմա իրականությունն այլ է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ստորագրել են խաղաղ հարաբերությունների մասին հռչակագիր, արտգործնախարարները նախաստորագրել են պայմանագրի տեքստը, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում է սահմանների ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Մինչ այդ՝ 2020 թվականին, Ադրբեջանը հաղթեց Ղարաբաղյան պատերազմում, որը դադարեցվեց Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ։ 2023 թվականին էլ Բաքուն ամբողջությամբ վերականգնեց տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը, իսկ այնտեղ ապրող հայերը հեռացան։ Եվ հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի մինչև 2025 թվականի վերջը։

Ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խումբը չարդարացրեց սպասումները: Իր գոյության տասնամյակների ընթացքում Մինսկի խումբը տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հանդիպումներ է անցկացրել տարբեր մակարդակներում, բայց չի հասել իր նպատակին։ «Ի վերջո, այն դարձավ խնդրի մի մասը, չկարողացավ լուծման տարբերակները կյանքի կոչել», dw.com-ին տված հարցազրույցում ասում է Tageschau.de պորտալի լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Սիլվիա Շտյոբերը։ Բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Լորենս Բրոերսն էլ կարծում է, որ «ձախողման» մի քանի պատճառ կա, և այդ «ձախողում» բառը «չափազանց խիստ է ասված»։ «Գլխավորն այն է, որ ՄԽ-ն ստեղծվել էր այլ աշխարհաքաղաքական դարաշրջանում, այն է՝ միաբևեռություն, Սառը պատերազմի ավարտ, համոզմունք, որ պետությունները կարող են համագործակցել», ասել է Բրոերսը։ Նրա խոսքով, ՄԽ-ն այդ անցյալ դարաշրջանի «արտեֆակտն» է։ Ավելի լայն համատեքստում բրիտանացի փորձագետը ՄԽ-ի ճակատագիրը կապում է հենց ԵԱՀԿ-ի ընդհանուր «անկման» հետ, որը չդարձավ այն ազդեցիկ կառույցը, որպիսին նախատեսված էր։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ինչ-որ պահի ղեկավարությունը հանձնել էին Ռուսաստանին, որը, ըստ Բրոերսի, «լավագույն դեպքում երկիմաստ վերաբերմունք ուներ հակամարտության վերջնական լուծման նկատմամբ»։ 2020 թվականի պատերազմից հետո էլ Ռուսաստանը, ըստ նրա, արդյունավետորեն մի կողմ էր մղել այդ բազմազգ կառույցը, Մոսկվան «ղեկավարում էր, բայց չէր վերահսկում» իրավիճակը։ Բրոերսը նաև նշել է, որ միայն Ռուսաստանն էր «պատրաստ և հետաքրքրված տարածաշրջան խաղաղապահներ ուղարկելու հարցում»։ Եվ վերջապես, Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես տարբեր կերպ էին գործում. Բաքուն չէր ցանկանում, որ հակամարտությունը սառեցվի և մոռացվի, մինչդեռ Երևանը «ներդրումներ էր կատարում» այդ չճանաչված հանրապետությունում: Ըստ վերլուծաբանի, երկու կողմի գործողություններն են հանգեցրել Մինսկի խմբի քայքայմանը։

Բայց ո՞վ կփոխարինի ԵԱՀԿ-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն և Երևանը նախաստորագրել են, այսինքն՝ պաշտոնապես համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, դրա ստորագրման և ուժի մեջ մտնելու ժամկետները մնում են բաց։ Սիլվիա Շտյոբերը նշել է, որ Ադրբեջանը պայմաններ է առաջադրում, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Նա Բաքվի պահանջները «հասկանալի» է անվանում, բայց նշում է, որ դրանք «խորապես» ազդում են Երևանի ներքին գործերի վրա, Սահմանադրությունը կարող է չփոխվել մինչև 2026 թվականը, և դա, քաղաքական որոշումից բացի, կպահանջի նաև հանրաքվե։ Կենտրոնական հարցերից մեկն էլ արդեն իսկ հրատապ է՝ ո՞վ կարող է երաշխավորել կամ գոնե օգնել, որ պատերազմը չվերսկսվի։ Շտյոբերը կարծում է, որ «ԵԱՀԿ-ն ամբողջությամբ կորցրել է իր հեղինակությունը» հատկապես Հարավային Կովկասում: Դիտորդը ավելի հաջողակ է համարում Եվրամիության փորձը, որը փոքր, անզեն դիտորդական առաքելություն է տեղակայել Հայաստանում: Երևանը կցանկանար, որ այն մնա, նույնիսկ եթե այն չլինի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, ինչպես հիմա է, այլ երկրի խորքում: Նա «հետաքրքիր» է համարել ԱՄՆ հնարավոր բիզնես նախագծերը, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքում», սակայն պարզ չէ, թե որքանով դա կզսպի իրավիճակը: Գերմանացի դիտորդը կարծում է, որ ապագայում տարածաշրջանի երկրների՝ Թուրքիայի, Իրանի և ավելի հեռավոր երկրների՝ Հնդկաստանի և Պակիստանի հետ երկկողմ հարաբերությունները կարող են զսպող դեր խաղալ:

ԵԱՀԿ-ն դեռ կարող է դեր խաղալ, բայց ոչ որպես միջնորդ, կարծում է Լորենս Բրոերսը, դա կախված կլինի կազմակերպության ապագայից, որը կապված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի հետ։ Ընդհանուր առմամբ, Բրոերսը մի քանի պատճառ է նշել, թե ինչու շատ բան կախված կլինի ինչպես համաշխարհային աշխարհաքաղաքական իրադարձություններից, այնպես էլ տարածաշրջանային տերությունների ազդեցությունից։ «Մեծ հարցն այն է, թե արդյո՞ք ԱՄՆ-ը երկարաժամկետ հեռանկարում կպահպանի իր ուշադրությունը Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի վրա», - ասել է Բրոերսը։ Նա Վաշինգտոնի և տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի խաղադրույքները անվանել է «ասիմետրիկ»։ Բացի այդ, Բրոերսը խաղաղության պայմանագրի ձևակերպումն է համարում «բավականին թույլ» կետ. «Հստակ չէ, թե ո՞վ կլուծի դրա համապատասխանության վերաբերյալ վեճերը, եթե պայմանագիրը ստորագրվի»։ Ըստ մասնագետի, «վեճերի լուծման հուսալի մեխանիզմի բացակայությունը մտահոգիչ է»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное