Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների կողմից փակվել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար 16-18 կմ-անոց հատվածը. պատմության այս օրը (26 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Նամիբիա՝ Հերոսների օր, Պապուա Նոր Գվինեա՝ Ապաշխարանքի օր, Աբխազիա՝ Անկախության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Մալայզիա՝ Անկախության օր, Թուրքիա՝ Զինված ուժերի օր, Արգենտինա՝ Համերաշխության օր, ԱՄՆ՝ Կանանց իրավահավասարության օր, Իրան՝ Աշխատավորների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1342 - վախճանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Ե-ը։
1789 - ծնվել է իրանցի պետական և ռազմական գործիչ Աբբաս-Միրզան, որը եղել է Ատրպատականի նահանգապետ։
1892 - վախճանվել է գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը։
1915 - Մեծ Եղեռնի ժամանակ թուրք ոճրագործների կողմից սպանվել են բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը և բանաստեղծ, գրական ու հասարակական գործիչ Դանիել Վարուժանը։
1925 - ծնվել է արձակագիր Գուրգեն Առաքելյանը։
1926 - բացվել է Արզնիի առողջարանը։ Նույն թվականին ծնվել է վիրտուոզ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանը։
1935 - ծնվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։
1944 - ծնվել է ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։
1945 - վախճանվել է ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելը։
1949 - ծնվել է ամերիկահայ բլյուզ և ջազ նվագող ու երգիչ Լեոն Ռեդբոունը (Տիգրան Կոպալեան)։
1961 - վախճանվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։
1975 - ծնվել է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
1977 - վախճանվել է խորհրդահայ միջատաբան Գեդեոն Մարջանյանը։
1994 - գրանցվել է ազգային դոմենը՝ .am-ը։
2010 - ֆիզիկական անձանց արգելվել է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան, ինչի հետևանքով դադարեցվել է վրացական պետհամարանիշներով մեքենաների երկարատև շահագործումը։
2012 - սիրիական Հալեպում մարտերը տեղափոխվել են հայաբնակ թաղամասեր։
2019 - ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու կասկածանքով։
2021 - ադրբեջանցիների կողմից փակվել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար հատվածը։
2022 - Ադրբեջանի բանակը մտել է հայերի կողմից լքված Լաչին, Աղավնո և Սոս բնակավայրեր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

55 մ․թ․ա․ - տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի առաջին ներխուժումը Բրիտանիա։
865 - ծնվել է պարսիկ ալքիմիկ, բժիշկ և փիլիսոփա Ռազեսը։
1382 - մոնղոլական Թոխթամիշ խանը գրավել է Մոսկվան։
1498 - 23-ամյա Միքելանջելոն ստացել է պատվեր ստեղծել արձանային խումբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի համար։
1641 - Արևմտա-հնդկական ընկերությունը զավթել է Լուանդուն (Անգոլա)։
1666 - վախճանվել է հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալսը։
1728 - ծովագնաց Վիտուս Բերինգը հայտնաբերել է Ասիայի և Եվրոպայի միջև գտնվող նեղուցը, որը հետագայում ստացել է նրա անունը՝ Բերինգի նեղուց։
1743 - աշխարհում առաջին անգամ Անգլիայում հրատարակվել են բռնցքամարտի կանոնները, որոնք մշակել էր բռնցքամարտիկ Ջեկ Բրոուտոնը։
1743 - ծնվել է ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության հիմնադիր Անտուան Լորան Լավուազիեն։
1768 - անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1789 - Ֆրանսիայում ընդունվել է Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը հիմք է դրել Եվրոպայում բուրժուական իրավունքի ստեղծմանը։
1791 - ամերիկացի Ջոն Ֆիտչը արտոնագրել է շոգենավը և ցուցադրել այն 4 տարի անց։
1801 - Ֆիլիպ Լեբոնը արտոնագրել է երկտակտ ներքին այրման շարժիչը։
1812 - տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը, որը Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտն էր ռուսական և ֆրանսիական զորքերի միջև։
1847 - Միացյալ Նահանգներից ներգաղթյալները հիմնել են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ պետությունը՝ Լիբերիան։
1850 - վախճանվել է ֆրանսիացի թագավոր Լուի Ֆիլիպը։
1880 - ծնվել է ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, եվրոպական ավանգարդի նշանավոր դեմք Գիյոմ Ապոլիները։
1883 - Ճավա և Սումատրա կղզիներում գտնվող Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի հետևանքով զոհվել է շուրջ 36 հազար մարդ։
1903 - հնէաբան Օտտո Հաուզերը հայտնաբերել է հրաշալի պահպանված կրոմոնոնյան մարդու կմախք։
1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շառլ դը Գոլը մտել է Փարիզ։
1952 - առաջին անգամ իրականացվել է ջրմուղային ջրի ֆտորացում։
1977 - Քվեբեքի Ազգային ժողովը ընդունել է «Ֆրանսերենի խարտիան»։
1991 - ԽՍՀՄ խորհրդարանի արտահերթ նիստում արգելվել է Կոմունիստական կուսակցությունը, ձերբակալվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովը, իսկ ԽՍՀՄ Կոմկուսի գործերի կառավարիչ Նիկոլայ Կրյուչկովը ցած նետվելով պատշգամբից ինքնասպանություն է գործել։
2008 - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր։
2021 - Ղազախստանի Ժամբիլի շրջանի Բայզակ բնակավայրում պայթյուն է տեղի ունեցել ռազմական պահեստում, որի արդյունքում զոհվել է 13 մարդ։
2024 - Փարիզում բացվել են 33-րդ ամառային օլիմպիական խաղերը։

Կ․Խաչիկյան

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное