ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը, հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։
«ՆԱՏՕ-ի երկրները տրամադրել են ընդհանուր ռազմական օգնության 99%-ը։ 2024 թվականին դրանց ծավալը հասել է 50 միլիարդ դոլարի։ Կանխատեսումները շատ լավատեսական են։ Մենք մտադիր ենք շարունակել ռազմական օգնությունը և նույնիսկ ավելացնել այն», – ասել է նա իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Դրագոնեն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ներսում Ուկրաինա ռազմական կոնտինգենտներ ուղարկելու վերաբերյալ որևէ քննարկում չկա։