Արաղչին նախազգուշացրել Է «Եվրոեռյակին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Եվրոեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) գործընկերների հետ հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացրել Է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման հետևանքների մասին: Այս մասին հայտնել է IRNA-ն։
«Իրանի մեր երկրի ԱԳ նախարարը մատնանշեց եվրոպական երկրների իրավական և բարոյական ոչ կոմպետենտությունը վերոնշյալ մեխանիզմին դիմելու պատճառով, ինչպես նաև զգուշացրեց նման գործողությունների հետևանքների մասին», - ասվում է հայտարարության մեջ:
«Եվրոեռյակը» Իրանին սպառնացել էր վերադարձնել պատժամիջոցները հուլիսին՝ Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության դադարեցման ֆոնին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո: