Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավել են Ջեբրաիլ շրջկենտրոնը․ պատմության այս օրը (23 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ստրուկների առևտրի և դրա վերացման զոհերի հիշատակի միջազգային օր, Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի Եվրոպական օր,

Ուկրաինա ՝ Պետական դրոշի օր, Ռումինիա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր, Սվազիլենդ՝ Ումհլանգա, Անտիկ Հռոմ՝ Վուլկանալիա, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1071 - Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները պարտություն են կրել սելջուկներից:

1904 – ծնվել է խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյանը:

1908– ծնվել է ֆրանսահայ գրող, արձակագիր և դրամատուրգ Արթյուր Ադամովը:

1910 – ծնվել է նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանը:

1938 – ծնվել է բանաստեղծ Արտավազդ Հովակիմյանը:

1947 —վախճանվել է խորհրդահայ դերասան Հասմիկը (Թագուհի Հակոբյան):

1990- Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվել է Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը։  

1991- Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել համաժողովրդական հանրաքվեով, որի մասնակիցների 94,39 տոկոսը կողմ է քվեարկել Հայաստանի անկախությանը։

1992- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական երեք Су-25-եր ռմբակոծել են Ստեփանակերտը, 500 կիլոգրամանոց մեկ ռումբ ընկել է այն հյուրանոցի շենքին, որտեղ պատսպարված են եղել Մարդակերտի շրջանի փախստականները, զոհվել է 14 մարդ:

- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էստոնիայի հետ:

1993 - ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավել են Ջեբրաիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը:

1999 – Երևանում բացվել են Համահայկական Առաջին խաղերը։

2002- Հայաստանի հանրակրթական դպրոցների ծրագրում ընդգրկվել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: 

2004- Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր ճամբարը ներկայացնող թեկնածուն` Էդուարդ Աղաբեկյանը:

2007- Վրաստանի կրթության և գիտության նախարար Կախա Լոմայան մերժել է Ջավախքում հայկական համալսարան բացելու առաջարկը:

2011- Ստամբուլում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող ամենահայտի թուրք հետազոտողներից մեկը` Մեհմետ Փերինքչեքը:

2016-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման է դատապարտել նրան մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի համար:

2018- Ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխն է մեկնել հայ-ադրբեջանական սահմանագիծ հերթապահության:

2021- Վերաքննիչ դատարանը բեկանել է պրոֆեսոր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու Առաջին ատյանի դատարանի որոշումը, նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը համարել հիմնավորված եւ թողնել անփոփոխ։

2022- Երեւանի Հանրապետության հրապարակում կայացել է «Անկախության շարժման» Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի կազմակերպած Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

93 —վախճանվել է հռոմեական զորահարամանատար և քաղաքական գործիչ Գնեյ Յուլի Ագրիկոլան:

476 —Տիցինեի ճակատամարտում Օդոակրը հաղթել է հռոմեացի զորահրամանատար Ֆլավիայի գլխավորած բանակին և իր բանակի կողմից հռչակվել է Իտալիայի թագավոր:

1303 – Լոնդոնում մահապատժիէ  ենթարկվել Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլլիամ Ուոլլեսը։ Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջ սիրտը» ֆիլմը։

1552 —ռուսական ցար Իվան Գրոզնու բանակը շրջափակել է Գրոզնի քաղաքը:

1631 —վախճանվել է լիտվական գրերի հիմնադիր Կոնստանտինուս Սիրվիդասը: 1754 —մահապատժի է ենթարկվել ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը:

1806 –վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Օգյուստեն Կուլոնը:

1839 - Միացյալ Թագավորությունը նվաճում է Հոնկոնգը:

1864 – ծնվել է հույն քաղաքական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսը:

1866 —կնքվել է Փարիզյան հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել ավտրո-պրուսական պատերազմին: Ըստ այդ պայմանագրի Վենետիկը անցել է Իտալիային: 1867 – ծնվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը:

1913-Կոպենհագենում բացվել է Անդերսենի հեքիաթի հերուսուհու՝ Ջրահարսի արձանը:

1914 —Ճապոնական կայսրությունը պատերազմ հայտարարելով Գերմանիային մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:

1921 – Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվել է, ինչը արագացրել է Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադը առաջին անգամ ենթարկվել է մասսիվ ռմբակոծության, սկսվել է Ստալինգրադի պաշտպանությունը:

1943 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի կողմից ազատագրվել է Խարկովը, որը հանդիսանում է Կուրսկի աղեղի ճակատամարտի ավարտը:

1989 - Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկու միլիոն բնակիչ ձեռք-ձեռքի տալով կազմում են Վիլնյուսից մինչև Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա:

1991-Բորիս Ելցինի կողմից դադարեցվել է ԽՄԿԿ-ի օրգան «Պրավդա» թերթի հրատարակությունը: .

-հիմնադրվել է համացանցը, աշխարհում առաջին անգամ բացվել է մուտքը վեբ-սերվերին բոլորի համար:

2023 — Տվերի մարզի երկնքում վթարի է ենթարկվել Embraer Legacy 600 մասնավոր ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 10 մարդ, այդ թվում ավելի վաղ զինված ապստամբության փորձ արած Եվգենի Պրիգոժինը:

Կ. Խաչիկյան

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное