Թուրքիան սկսում է Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում տեղի է ունեցել 224 կիլոմետրանոց երկաթուղու հիմնարկեքի արարողությունը, որը Կարս քաղաքը կապելու է Նախիջևանի հետ, հաղորդում է TRT Haber-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ այն կդառնա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրանսպորտային համակարգի մաս և դրա ստեղծման առաջին գործնական քայլերից մեկը։ «Երկաթուղու շինարարությունը սկսելով՝ մենք առաջին կոնկրետ քայլերից մեկն ենք անում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ»,- ասել է նա։ Թուրք պաշտոնյայի խոսքով՝ նախագիծը նախատեսվում է իրականացնել չորսից հինգ տարվա ընթացքում և գնահատվում է 2,4 միլիարդ եվրո։ Այն կֆինանսավորվի արտաքին վարկի միջոցով։ Նշվում է, որ երկաթուղու գործարկումը կապահովի տարեկան մոտ 5 միլիոն մարդու և 15 միլիոն տոննա բեռնափոխադրում։ Նախատեսվում է վերանորոգել երկաթուղու 150 կմ-ը և կառուցել 20 կիլոմետրանոց նոր հատված Ադրբեջանի տարածքում։ Թուրքական իշխանություններն ակնկալում են, որ աշխատանքները երկու երկրներում կավարտվեն միաժամանակ։