Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը լիարժեք չի վերահսկելու ճանապարհը. իշխանությունները չեն նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ տարբեր երկրների ներկայացուցիչներ ողջունում են «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը Վաշինգտոնում և հույս հայտնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասով, Հայաստանի հասարակությունը և փորձագիտական հանրությունը շարունակում է հարցեր ուղղել՝ ի՞նչ օգուտ է ստանալու Հայաստանը «Թրամփի ճանապարհի» գործարկումից, և «Խաղաղության պայմանագիր» անունը կրող փաստաթուղթը կարո՞ղ է լիարժեք և կայուն խաղաղության երաշխավոր լինել։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունները գնահատելիս պետք է նայել, թե ով ինչ խնդիր էր դնում իր առաջ։ «Նայենք Ադրբեջանի, Ալիևի դիրքերից, թե ինչ է նա շահում, ինչ չի շահում։ Կարծում եմ՝ Ադրբեջանի մասով ամեն ինչ շատ պարզ է։ Ալիևը դա ասում էր պատերազմից հետո «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Զանգեզուրի միջանցք» անվանումը դնենք մի կողմ, նայենք բովանդակությանը, թե ինչի մասին է խոսքը։ Խոսքն այն մասին է, որ Ալիևը ասում է՝ Հայաստա՛ն, դու պարտավոր ես մեզ Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանի հետ կապող ճանապարհ տրամադրել, ու այդ ճանապարհը չպետք է լինի քո վերահսկողության տակ։ Ինչպես պատկերավոր ասում է Ալիևը, ադրբեջանցի ուղևորները և բեռները չպետք է տեսնեն հայ սահմանապահներ։ Հիմա անունները դնենք մի կողմ՝ «Զանգեզուրի միջանցք», «Թրամփի ճանապարհ», ապա ստացվում է, որ Ալիևն առաջին անգամ ստանում է փաստաթուղթ, որի տակ պաշտոնապես կա Հայաստանի ստորագրությունը, Հայաստանի անունից Նիկոլ Փաշինյանը ստորագրում է, որ Հայաստանը, այո՛, ունի պարտավորություն տրամադրել այդ միջանցքը կամ ճանապարհը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով, հետաքրքրական ևս մեկ բան կա, որ այդ ճանապարհը, չգիտես ինչու, կոչվում է ոչ թե, ասենք, Հայաստանի ճանապարհ, այլ «Թրամփի ճանապարհ»։ Վերլուծաբանի կարծիքով, դա նշանակում է, որ Հայաստանը լիարժեք, լիովին չի վերահսկելու այն։ «Հակառակ դեպքում իմաստը ո՞րն է այն կոչել «Թրամփի ճանապարհ»։ Թող անունը դնեին «Նիկոլի ճանապարհ»։ Մյուս կողմից՝ ընդհանրապես տեղյակ չենք այլ հարցերի մասին, օրինակ՝ որտեղով է անցնելու ճանապարհը, ինչ լայնքով է անցնելու ճանապարհը, կոնկրետ ինչ գործառույթներ են վերցնելու իրենց վրա ամերիկացիները, ինչ գործառույթներ են մնում Հայաստանին։ Այս հարցերի պատասխանները դեռևս չկան։ Սա էլ մի կողմ, փաստն առկա է՝ Ադրբեջանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունից ստորագրեց, որ Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն։ Փաշինյանի թիմակիցները, ինքը՝ Փաշինյանը, ասում են՝ Հայաստանը ստանալու է համարժեք արտոնություններ։ Այդ դեպքում ինչո՞ւ են շեշտվում Ադրբեջանը, Նախիջևանը, «Թրամփի ճանապարհը»։ Կարելի էր գրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են բացել կոմունիկացիաները փոխադարձ արտոնություններով և վերջ, բայց քանի որ շեշտված է հենց այդ մասը, ենթադրում ես, որ դա ինչ-որ յուրահատուկ պարտավորություն է Հայաստանի կողմից»,-նշում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հավաստիացնում է հանրությանը և մեր հարևան երկրներին, որ «Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո»։ «Փաշինյանը չի նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո։ Դա «կբացվի» հետագայում։ Կարող է պարզվել, որ Հայաստանի իրավասության ներքո ասելով՝ նա հասկանում է, որ, ասենք, Երևանում նստած մաքսային ծառայության պետն օնլայն հետևելու է, թե ոնց են բեռները այնտեղով անցնում, ու դա նշանակում է Հայաստանի վերահսկողության ներքո։ Կոնկրետ պետք է հասկանալ, թե այդ ձևակերպման տակ ինչ կա։ Իսկ կոնկրետ ոչ մի բան չկա, բացի նրանից, որ Փաշինյանը ստորագրել է՝ Հայաստանն ունի պարտավորություն՝ կապել ինչ-որ շրջաններ Նախիջևանի հետ։ Ադրբեջանը հասավ նաև հայտնի 907 ուղղման կասեցմանը։ Եթե մինչ դա Միացյալ Նահանգներն Ադրբեջանին զենք չպետք է վաճառեր, դա կասեցվել է։ Նաև տարբեր ոլորտներում երկկողմանի պայմանագրեր են կնքվել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև։ Սա Ադրբեջանի օգուտն է։ Ի՞նչ ստացավ Հայաստանը։ Կան երկկողմանի պայմանավորվածություններ ԱՄՆ-ի հետ, թե դա ինչպես կիրականացվի ռեալ հողի վրա, կյանքը ցույց կտա։ Կարծում եմ՝ եթե շատ լուրջ պայմանավորվածություններ լինեին, հիմա Փաշինյանը այդքան չէր գովերգի այդ փաստաթուղթը, հանդիպումը, կսպասեր, որ արդյունքը երևա։ Հնարավոր է՝ մոտ ապագայում՝ ընտրություններից առաջ, ինչ-որ ներդրումներ լինեն, որ Փաշինյանի գործը մի քիչ հեշտանա։ Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանին» և մնացածին, դա ուղղակի քարոզչություն է։ Ցավոք, պետք է հղում անեմ Ադրբեջանի լրատվամիջոցներին։ Իրենք պարզ գրում են, որ այս «խաղաղության դարաշրջանը» բերեց ոչ թե Թրամփը կամ Փաշինյանը, այլ ադրբեջանական զինվորը, որը դատարկել է Արցախը, հարցը փակվել է, 2023 թվականի սեպտեմբերից հետո գրեթե խաղաղություն է, համարյա միջադեպեր չեն լինում, որովհետև Ադրբեջանն իր զինված ուժերով հարցերը լուծել է։ Զինված ուժերով այս պահին լուծելու ուրիշ հարց չունի, որովհետև խաղաղ ճանապարհով փորձում է ինչ-ինչ արդյունքի հասնել։ Հիմա սա գրավոր ձևով ամրագրված է, բայց գիտենք, որ թերի է, քանի որ նախաստորագրված է, Ալիևի պայմանները, Թրամփի նկատմամբ հարգանքով հանդերձ, մնում են ուժի մեջ, այն է՝ մինչև Հայաստանը Սահմանադրություն չփոխի, չեն ստորագրելու։ Սա ևս հետագայի հարց է։ Ադրբեջանն այստեղ կրկին շահում է, եթե միջանցքը չլինի իր ուզած ձևով, կասի՝ Հայաստանը խախտել է պայմանավորվածությունը, եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունն իր պահանջով, լավ է, եթե չփոխի, կասի՝ տես, չփոխեց, ոչ մի պայմանավորվածություն էլ չկա։ Հայաստանը կարծես ընկնում է միակողմանի պարտավորությունների տակ։ Միացյալ Նահանգները դերակատարություն է ստանձնում, մի քիչ իրենց դիրքերը ամրապնդում են մեր տարածաշրջանում, Նոբել յան մրցանակ ստանալու հարց կա և այլն»,-հավելում է նա։

Շատերն էին բարձրաձայնում այն մասին, որ Փաշինյանը որևէ կերպ չխոսեց գերեվարված անձանց, Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների դուրսբերման հարցերի մասին։ «Ինչ-որ առումով չունի և՛ խնդիր, և՛ հնարավորություն այդ հարցերը բարձրաձայնելու։ Եթե այս հարցերը բարձրացվեն, ակնհայտ է դառնալու, որ մինչ այդ տվյալ խնդիրների ուղղությամբ արվող աշխատանքը 0 արդյունք է տվել։ Մինչ այժմ ասում է՝ երբ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա արվի, այդ խնդիրը կլուծվի։ Դա գեղեցիկ շղարշն է։ Իրականում Ադրբեջանը պահանջել էր Տավուշի հատվածում տարածքներ վերադարձնել իրեն, քանի որ, ըստ Ադրբեջանի, դրանք իր տարածքներն են։ Որպեսզի այդ գործընթացը Փաշինյանի համար մի քիչ հեշտ լինի, անունը դրել են սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։ Դրանից հետո անցավ մեկ տարի, որևէ բան լսե՞լ ենք դելիմիտացիայի մասին։ Ասում է, որ ինչ-որ նամակներ են փոխանակում այդ հանձնաժողովները։ Այս պահին Ադրբեջանն ինչ-որ խնդիր լուծել է, այժմ սպասում է զարգացումների, հետո էլի դելիմիտացիան կարող է արվել այնտեղ, որտեղ իրեն է ձեռնտու։ Սա զուտ մանիպուլ յացիաների հարց է։ Փաշինյանը հիմա դելիմիտացիայի հարց չի դնում, դա կարող է իր համար գլխացավանք դառնալ։ Նույնն էլ ռազմագերիների պարագայում է, եթե ձայն հանեց, ակնհայտ են դառնալու իր և՛ չարված, և՛ արված քայլերը»,- ընդգծում է քաղաքական վերլուծաբանը։

Կարծիք կա, որ նախաստորագրված փաստաթղթով Փաշինյանը փորձում է վերջնականապես փակել Արցախի էջը։ Իր ուղերձում էլ փաստացի ասում է՝ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր»։ «Բնականաբար, դա էլ կա, հատկապես, որ դիմել են Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Սա փաշինյանական ընդհանուր գծի մեջ է, քանի որ նա չի ընդունում իր կողմից կատարված որևէ սխալ, ասում է՝ բոլոր սխալները մինչև ինձ են եղել, այդ թվում՝ Ղարաբաղյան շարժումը։ Նախընտրական շրջանում էլ նա այդ թեզն է առաջ տանելու, որ այն, ինչ եղել է, պարտություն չէ, հաղթանակ է, հաղթած ենք դուրս եկել այդ ամենից, որովհետև մեր սուվերենությունը ամրապնդվել է։ Թե ինչո՞վ է ամրապնդվել, նա կբացատրի քարոզչության ժամանակ։ Բնական է, որ եթե հիմա նա սկսի զբաղվել արցախցիների վերադարձի հարցով, դա իր համար պրոբլեմ, գլխացավանք կդառնա, իր նախկին սխալների խոստովանությունը։ Բայց, իր կարծիքով, ինքը չի սխալվել, սխալվել են իր նախորդները, ուրեմն հարցը փակ է, ամեն ինչ նորմալ է, խաղաղություն է»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное