«Ինչո՞ւ եք կռվում, տղե՛րք»․ Թրամփն Ադրբեջանն անվանել է «Աբրբեջան», Հայաստանը՝ «Ալբանիա»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է «Մարկ Լևինի շոու»-ի երեքշաբթի օրվա թողարկմանը, որտեղ կրկնել է իր պնդումը, թե իր պաշտոնավարման առաջին յոթ ամիսների ընթացքում վերջ է դրել վեց կամ յոթ հակամարտությունների։
«Ես կարգավորել եմ վեց պատերազմ, և շատերն ասում են յոթը, քանի որ կա մեկը, որի մասին ոչ ոք չգիտի», - ասել է Թրամփը։ «Բայց ես կարգավորել եմ վեց պատերազմ, և մենք հասանք Իրանին. ես ոչնչացրի նրանց միջուկային ներուժը, որը նրանք կօգտագործեին Իսրայելի դեմ երկու վայրկյանում, եթե հնարավորություն ունենային։ Բայց մենք ոչնչացրինք այն»։
Թրամփը նաև պարծեցել է «Աբրբեջանի» (Aberbaijan) և «Ալբանիայի» հարաբերությունների կարգավորման գործում իր ներդրումով։
«Տեսաք Աբրբեջանը։ Դա մեծ իրադարձություն էր, որը տեղի էր ունենում 34, 35 տարի շարունակ Ալբանիայի հետ։ Մտածեք դրա մասին։ Այսինքն՝ տարիներ շարունակ տեղի է ունեցել, և ես ծանոթացել եմ ղեկավարների հետ ․․․ Ես մի փոքր շփում եմ ունեցել նրանց հետ և ասացի. «Ինչո՞ւ եք կռվում, տղերք»։ Հետո ասացի. «Ես չեմ պատրաստվում առևտրային համաձայնագիր կնքել, եթե դուք կռվելու եք։ Դա խելագարություն է»։
Ի վերջո, մի բանը հանգեցրեց մյուսին, և ես կարգավորեցի այդ հարցը։ Եվ դա այն էր, ինչի մասին մարդիկ ասում էին, թե չեմ կարող կարգավորել։ Նույնիսկ երբ նրանք երկուսն էլ Օվալաձև աշխատասենյակում էին, պատրաստվում էին ստորագրել, նստած էին կողք կողքի, բայց փորձում էին փախչել, լավ չէին զգում մի տեսակ։ Բայց վերջում նրանք գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց: Իսկապես հաճելի էր դա տեսնելը», - ասել է Թրամփը։