Նոյեմբերյանի շրջանում ադրբեջանական զորքեր են բերվել ուղղաթիռներով և զենիթային համակարգերով․ պատմության այս օրը ( 20 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
-
Էստոնիա՝ Անկախությունը վերականգնելու օր
-
Սենեգալ՝ Անկախության օր
-
Հունգարիա՝ Հունգարիայի պետության ստեղծող Սուրբ Իշտվանի օր
-
Մարոկկո՝ Հեղափոխության օր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
-
1886 – Ծնվել է ֆիզիոլոգ Տիգրան Մուշեղյանը։
-
1900 – Ծնվել է նկարիչ Գրիգոր Շլդյանը։
-
1950 – Ծնվել է ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։
-
1951 – ԽՍՀՄ-ում ստեղծվել է ԴՕՍԱԱՖ-ը։
-
1974 – Վախճանվել է գրող Շահան Շահնուրը (Արմեն Լյուբեն)։
-
1990 – Նոյեմբերյանի շրջանում ադրբեջանական զորքեր են բերվել ուղղաթիռներով և զենիթային համակարգերով։
-
1992 – Ղարաբաղյան պատերազմի ընթացքում խփվել է ադրբեջանական МиГ-25ПД-ը, օդաչուն՝ Յուրի Բելիչենկոն, գերի է ընկել։
-
2002 – Շիրակի մարզում դաբաղի բռնկում՝ շուրջ 300 անասուն վարակված։
-
2007 – Հայաստանում մեկնարկել է «Ջենամ» համաժողովը։
-
2007 – Վախճանվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը։
-
2008 – Վախճանվել է մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը։
-
2008 – Հարկային և մաքսային ծառայությունները միավորվել են Պետեկամուտների կոմիտեում։ Նախագահ՝ Գագիկ Խաչատրյան։
-
2010 – Երևանում ստորագրվել է ռուսաստանյան ռազմաբազայի ժամկետի երկարաձգման արձանագրությունը։
-
2020 – Ամուլսարի պաշտպանության ավտոերթ դեպի Երևան։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
-
636 – Յարմուքի ճակատամարտ․ մուսուլման արաբների հաղթանակ Բյուզանդիայի նկատմամբ։
-
1206 – Հենրիխ I Ֆլանդրիացին թագադրվել է Լատինական կայսրության կայսր։
-
1619 – Առաջին աֆրիկացի ստրուկները բերվել են Ամերիկա։
-
1648 – Լանսի ճակատամարտ՝ ֆրանսիական և իսպանական բանակների միջև։
-
1794 – «Ճակատամարտ տապալված ծառերի մոտ» (Ամերիկա)։ Սկսվել է Կոստյուշկոյի ապստամբությունը։
-
1823 – Վախճանվել է հրատարակիչ Ֆրիդրիխ Բրոկհաուսը։
-
1828 – Ռոսսինիի «Կոմս Օրի» օպերայի պրեմիերա Փարիզում։
-
1868 – ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարվել է Հյուսիս-Հարավ պատերազմի ավարտը։
-
1890 – Ծնվել է գրող Հովարդ Լավքրաֆտը։
-
1896 – Արտոնագրվել է սկավառակային հեռախոսը։
-
1897 – Ռոնալդ Ռոսսը հայտնաբերել է մալարիայի հարուցիչը։
-
1912 – Էդիսոնը արտոնագրել է ֆոնոգրաֆը և մարտկոցը։
-
1912 – Վախճանվել է Ուիլյամ Բուտը՝ Փրկության բանակի հիմնադիրը։
-
1925 – Բացվել է Հռոմի մետրոյի առաջին գիծը։
-
1935 – Ծնվել է Ռոն Փոլը։
-
1939 – Խալխին-Գոլի ճակատամարտ՝ խորհրդա-մոնղոլական բանակի հաղթանակ։
-
1940 – Մեխիկոյում մահափորձ Լև Տրոցկու նկատմամբ։
-
1941 – ԽՍՀՄ զորքերը պայթեցրել են ԴնեպրոԳԷՍ-ը։
-
1941 – Ծնվել է Սլոբոդան Միլոշևիչը։
-
1944 – Ծնվել է Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդին։
-
1953 – ԽՍՀՄ-ը հայտարարել է ջրածնային ռումբի հաջողված փորձարկման մասին։
-
1960 – Սենեգալը անկախացել է Ֆրանսիայից։
-
1968 – Սկսվել է «Դանուբ» օպերացիան՝ Վարշավյան պայմանագրի զորքերը մտել են Չեխոսլովակիա։
-
1974 – Ծնվել է ջութակահար Մաքսիմ Վենգերովը։
-
1988 – Ավարտվել է իրանա-իրաքյան պատերազմը։
-
1991 – Էստոնիան անկախացել է ԽՍՀՄ-ից։
- 2015 – Վախճանվել է դերասան և ռեժիսոր Լև Դուրովը։
- Կ.Խաչիկյան