Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստվերային հորոսկոպ` մարդկանց մութ կողմերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ քչերին է հայտնի այն մասին, որ կենդանակերպի բոլորին հայտնի նշաններից բացի, գոյություն ունի ևս մեկ հորոսկոպ, որը պատմում է մարդկանց էության մութ կողմերի մասին: Հին ժամանակներում շատ ժողովուրդներ ստվերային հորոսկոպն ընդունում էին ոչ պակաս լրջությամբ, քան կենդանակերպայինը: Այս 2 հորոսկոպները լրացնում են իրար:

Կենտավրոս (08.01-12.02)
Բոլորին հայտնի է, որ Կենտավրոսը կիսամարդ-կիսաձի է: Այս նշանի տակ ծնված մարդկանց մոտ գազանային էությունը միշտ գերակշռում է մարդկայինի վրա: Կենտավրոսի նշանի տակ ծնվածները հազվադեպ են կարողանում վերահսկել նախանձը, սեռական ցանկությունը, կատաղությունը, ինչպես նաև՝ վախը: Անկախ անձնավորություններ են, դրա համար հաճախ նրանց բոլոր գործողություններին վերահսկում են էմոցիաները, այլ ոչ թե՝ բանականության ձայնը:

Հարպիա (13.02 – 18.03)
Դիցաբանության մեջ Հարպիան նկարագրվում է՝ որպես թևավոր էակ: Այս արարածի ճանկերը մահաբեր են: Հարպիան հանդիսանում է վրիժառության խորհրդանիշ: Այս նշանի տակ ծնված մարդուն հեշտ չէ ներել իրեն վիրավորողին: Նախանձը և դժգոհությունը կարող են նրա մեջ ապրել երկար ժամանակ: Եթե մարդ-հարպիայի թշնամիները պարտվում են, կամ նրանց հետևում է դժբախտությունը, ապա այս նշանի մարդիկ բավարարվածություն են զգում:

Պեգաս (19.03 – 24.04)
Պեգասը դիցաբանության մեջ հանդիպում է թևավոր ձիու տեսքով: Պեգասի նշանի տակ ծնված մարդն իրեն բարձր է դասում բոլորից և սավառնում է օդում: Բայց հաճախ՝ միայն իր պատկերացումներում: Մարդ-պեգասները հպարտ են: Հաստատ համոզված են, որ իրենք ստեղծված են մեծ նպատակի և լավագույն ճակատագրի համար, այլ ոչ նրա, ինչ իրենց է բաժին հասել: Միատոն աշխատանքը կարող է նրանց խելագարեցնել: Ռոմանտիզմը նրանց համար օտար է և անհասկանալի: Դա հանգեցնում է մեկ բանի. նրանցից չի հեռանում այն միտքը, որ ամեն ինչ անպայման պետք է ավելի լավ լինի, քան կա տվյալ պահին:

Կերբերոս (25.04 – 30.05)
Շատերին է հայտնի, որ Կերբերոսը երեքգլխանի շուն է, որը պահպանում է մեռյալների թագավորության մուտքը: Կերբերոսը գերազանց խորհրդանշում է այդ նշանի տակ ծնված մարդկանց: Շատ չար և ագրեսիվ անձնավորություններ են: Պատրաստ են պատառոտել իրենց վիրավորողներին: Եթե մարդ-կերբերոսներն ազատություն չեն տալիս իրենց կատաղությանը, ապա նրանց մոտ դեպրեսիա է սկսվում: Նրանք ապրում են անընդհատ սթրեսի մեջ:

Սատիր (31.05 – 03.07)
Այս մարդկանց առաջնորդում է ոչ այլ ինչ, քան սեքսը: Նրանց համար ուրիշ ոչինչ գոյություն չունի, և սեքսը կառավարում է նրանց: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այդ մասին գիտեն և չեն թաքցնում: Սատիրի նշանի տակ ծնված կանայք հաճախ քանդում են ուրիշների ընտանիքները: Տղամարդ-սատիրներն ամոթ չունեցող կնամոլներ են: Այնտեղ, որտեղ նրանք են, միշտ լինում են քանդված ընտանիքներ և կոտրված սրտեր: Մարդ-սատիրներին ուղղակի անհրաժեշտ է այսպիսի կյանք վարել և անպայման բավարարել ցանկությունները: Հակառակ դեպքում՝ նրանք դառնում են սեռապես մտահոգ և ծայրահեղ վտանգավոր:

Սիրենա (04.07 – 10.08)
Դիցաբանության մեջ Սիրենան հայտնի է, որպես ծովային հավերժահարս, ով տիրապետում է նավերին հրապուրող քաղցր ձայնի: Եվ շատ նավեր քաղցրաձայն ջրահարսներին փնտրելիս փշրվում էին` ժայռերին զարնվելով:

Այս նշանի տակ ծնված մարդիկ նպատակներին հասնելու համար միացնում են իրենց հմայքի 100 տոկոսը, և նրանց համար կարևոր չէ, թե դա ինչպես կանդրադառնա շրջապատի վրա: Կին-սիրենաները՝ որպես կանոն, շիկահեր են: Նրանց կարծեցյալ անօգնականությունը թույլ է տալիս գերազանց խաղալ տղամարդկանց հետ: Պետք է նշել, որ տղամարդիկ էլ ներկայանում են՝ որպես միամիտ պատանիներ:

Արծվառյուծ (11.08 – 15.09)
Այս արարածը կիսաարծիվ-կիսաառյուծ է, ով տիրապետում է մեծ ուժի: Վայրագությամբ և ռազմատենչությամբ նրա հետ ոչ ոք չի կարող հավասարվել: Այս խորհրդանիշը ճշտությամբ բնութագրում է այն մարդկանց, ովքեր ծնվել են այս նշանի տակ: Ուղնուծուծով ֆանատիկոսներ են: Այն, ինչին նրանք հավատում են, կպաշտպանեն ակտիվ և ռադիկալ գործողություններով: Հին դարերում Արծվառյուծի նշանի տակ ծնված մարդիկ ներքաշված էին լինում տարբեր կուլուարային խաղերի մեջ, որոնց արդյունքը միշտ լինում էր գաղափարական մոտիվներով մահապատիժը:

Քիմեռ (16.09 – 22.10)
Քիմեռը բազմաթիվ դեմքեր ունեցող դիցաբանական արարած է: Որպես կանոն՝ գերադասում է ներկայանալ Օձ-Այծ-Առյուծ կերպարով: Այս նշանի տակ ծնված մարդիկ երեսպաշտ են: Կախված իրավիճակից՝ փոխում են դիմակները:

Սֆինքս (23.10 – 30.11)
Մարդ-սֆինքսներն օժտված են սառը հաշվենկատությամբ և արտասովոր խորամանկությամբ: Միշտ աշխատում են ուրիշներից ավելի խորամանկ լինել: Հարկավոր է նշել, որ դա նրանց մոտ ստացվում է առանց դժվարության: Նրանք կախված են նյութական բարիքներից, դրա համար, եթե Սֆինքսին հաջողվում է գումար տնտեսել, նա շատ երջանիկ է լինում:

Մինոտավրոս (01.12 – 07.01)
Այս արարածը ցլի գլխով մարդ է: Մինոտավրոսի նշանի տակ ծնված մարդիկ իրենց գազանային էության ստրուկն են: Նրանք երբեք չեն կարող առաջատարներ դառնալ: Նրանց ճակատագիրը հոտի մաս լինելն է: Մինոտավրոսներն ընդունակ չեն կարևոր որոշումներ կայացնել, նրանց համար շատ ավելի հեշտ է անել այն, ինչ ուրիշներն են ասում: Նրանք հեշտությամբ ենթարկվում են ուրիշի կամքին, բայց միայն այն դեպքում, եթե այն չի հակասում իրենց առաջնային կենդանական բնազդին:

Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииАрмения рассматривает закупки газа у Азербайджана, Ирана и Туркмении после 2027 года Владимир Путин поздравил архиепископа Езраса Нерсисяна с Днем России Памятник федерального значения Сурб Хач в Ростове-на-Дону оказался в частных руках Футбольный Мундиаль стартовал: США, Мексика и Канада принимают турнир Vogue Arabia в июньском номере посвятило статью ливано-армянской модели Серене Сефян, ставшей открытием сезона «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в МосквеУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»«АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Почему Россия наказывает армянский народ? «Паст»Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»Трамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
Самое популярное