Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը․ պատմության այս օրը (12 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ – Երիտասարդության միջազգային օր, Թայլանդ՝ Թագուհու ծննդյան և Մայրերի օր, Վրաստան՝ Դիդգորոբա, Զիմբաբվե՝ Պաշտպանության ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմաօդային ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1670 – ծնվել է բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ Ստեփանոս Ռոշքան։
1838 – ծնվել է ֆրանսիացի արևելագետ և հայագետ Օգյուստ Կարիերը։
1886 – ծնվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։
1921 – ծնվել է արձակագիր Գրիգոր Քեշիշյանը։
1926 – ծնվել է քանդակագործ Սարգիս Սարգսյանը։
1935 – ծնվել է բալետի դերասանուհի Բելա Հովնանյանը։
1937 – ծնվել է ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանը։
1950 – ծնվել է բանաստեղծուհի Լենա Անթառանյանը։
1951 – վախճանվել է գրականագետ, պատմաբան Երվանդ Շահազիզը։
1975 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Թաթուլ Դիլաքյանը։
1979 – վախճանվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը։
1992 – Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։
1996 – վախճանվել է աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը։
2000 – վախճանվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Գառզուն (Գառնիկ Զուլումյան)։
2010 – Երևան է ժամանել հանրահայտ հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
2015 – ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը։ Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվողին ռուսական կողմը դատել է դասալքության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 30 – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ինքնասպան է եղել։
1121 – վրացական թագավորության զորքերի և արևմտյան-սելջուկական էմիր Մարդիայի բանակի միջև տեղի է ունեցել Դիդգորյան ճակատամարտը։
1604 – ծնվել է Ճապոնիայի սյոգուն Տոկուգավա Նեմիցուն։
1633 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Յակոպո Պերին։
1658 – Նոր Ամստերդամում կազմավորվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին ոստիկանական ջոկատը՝ Ռատելվախտը։
1681 – ծնվել է ազգությամբ դանիացի ռուս նավագնաց և բևեռային հետազոտող Վիտուս Բերինգը, որը հայտնաբերել է Բերինգի նեղուցը։
1851 – ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացել է արտոնագիր։
1865 – անգլիացի բժիշկ Ջոզեֆ Լիստերը առաջին անգամ վիրահատության ժամանակ օգտագործել է ֆենոլ՝ գործիքներն ու ձեռքերը ախտահանելու համար։ Այդ գործողության շնորհիվ հետվիրահատական բարդությունների թիվը կրճատվել է երեք անգամ։
1883 – Ամստերդամի կենդանաբանական այգում սատկել է վերջին կվագգան՝ պարկավոր գայլը։
1898 – Հավայան կղզիները անեքսիայի են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։
1900 – վախճանվել է հանրահայտ շախմատիստ Վիլհելմ Ստեյնիցը։
1927 – տեղի է ունեցել «Օսկարի» առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Թևեր» համր ֆիլմի պրեմիերան։
1930 – ծնվել է ազգությամբ հունգարացի ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Ջորջ Սորոսը։
1949 – Լոնդոնում թռչունների պատճառով, որոնք թառել են Բիգ Բեն ժամացույցի սլաքի վրա, ժամանակը հետ է ընկել չորս ու կես րոպեով։
1954 – ծնվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
1955 – վախճանվել է գերմանացի ճանաչված գրող Թոմաս Մանը։
1964 – վախճանվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հանդիսանում է Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ։
1974 – Թուրքիան թուրքական ինքնավարություն ստեղծելու պահանջագիր է ներկայացրել Կիպրոսին։
1981 – վաճառքում է հայտնվել անհատական IBM PC համակարգիչը, որի արժեքը եղել է 1 565 դոլար։
1985 – Ճապոնիայում «Բոինգ-747»-ը մխրճվել է Օսութաքա լեռան մեջ, զոհվել է 520 մարդ, փրկվել է 4 մարդ։
1988 – ամերիկյան էկրաններ է բարձրացվել Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին տառապանքները» կինոնկարը, որը առաջացրել է կրոնական կազմակերպությունների զայրույթը։
1999 – Ուկրաինայում ընդունվել է բոլոր սթափարանները փակելու որոշում։
2000 – Բարենցի ծովում վարժանքների ժամանակ խորտակվել է ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային սուզանավը։
2018 – ՆԱՍԱ-ն տիեզերք է ուղարկել «Պարկեր» արևային զոնդը՝ Արևի մթնոլորտը և արևային քամիները հետազոտելու նպատակով։
2026 – տեղի է ունենալու Արևի լրիվ խավարում, որը նկատելի է լինելու Եվրոպայում։

Կ. Խաչիկյան

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное