Անցած գիշեր աշխարհի տարբեր ծայրերի բնակիչները հետևել են օգոստոսյան գերլուսնին
ՎԻԴԵՈԱնցած գիշեր աշխարհի տարբեր ծայրերի բնակիչները հետևել են օգոստոսյան գերլուսնին, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով ուշագրավ ֆոտոշարք:
Գերլուսնի դեպքում Լուսինն ավելի մոտ է Երկրին, քան սովորական լիալուսնի դեպքում։ Դրա շնորհիվ Երկրի բնական արբանյակն ավելի պայծառ ու մեծ է երևում։
Օգոստոսյան գերլուսինը կոչվում է «թառափային», քանի որ, ըստ հնդկացիների, օգոստոսը լավագույն ժամանակն է Մեծ լճերում թառափի ձկնորսության համար:





