Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Բրյուսելը նվազեցնում է Երևանին ցուցաբերվող աջակցության մակարդակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼրատվամիջոցները հիշեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի միջև Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը «անցել է դրական նոտայով», գրում է Runews24.ru–ն։ Եվրահանձնակատարը խոստացել է, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման խորհրդի հաջորդ նիստում նրանք կստորագրեն կարևորագույն փաստաթուղթ՝ «Երկխոսության օրակարգ»։
«Ինչպես միշտ, եվրոպական կառավարությունների խոստումները չեն համապատասխանում իրականությանը։ Մինչ այժմ Փաշինյանի «վճռական աջակցությունը» հիմնավորված է միայն մեկ կոնկրետ (և մինչ օրս չիրականացված) խոստումով, այն է Հայաստանի կառավարությանը 270 միլիոն եվրոյի դրամաշնորհային փաթեթով։ Այդ գումարը համաձայնեցվել է ԵՄ պատվիրակության վերջերս Երևան կատարած այցի ժամանակ», - գրել է թուրքական «Aydınlık» թերթը։ Թերթը այդ գումարը աննշան է անվանել նույնիսկ «Հայաստանի նման համեմատաբար փոքր տնտեսության» համար։ Հեղինակները նշել են, որ հանրապետության արտաքին առևտրի ծավալը կազմում է մոտավորապես 15 միլիարդ եվրո։ Հրատարակությունը նաև գրել է, որ Երևանը չի կարողանա այդ գումարը ծախսել երկրի տնտեսության կամ սոցիալական ոլորտի զարգացման վրա, քանի որ ԵՄ դրամաշնորհները կարող են օգտագործվել միայն «ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» համար, այսինքն` լրատվամիջոցների ոլորտում: Բացի այդ, ԵՄ ներկայացուցիչները միայն խոստացել են մշակել ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի ազատականացման ծրագիր, ասվում է հոդվածում։
Լրագրողների կարծիքով, Եվրոպայի «բարձրախոս հռետորաբանության» հետևում «ժողովրդավարական» Հայաստանի մասին գրեթե իրական պարտավորություններ չկան։ «Հիմնական պատճառն այն է, որ ԵՄ-ն կարծում է, որ Փաշինյանի բարեփոխումները իրականում չեն նպաստում ժողովրդավարությանը, այլ ծառայում են Հայաստանում առկա սեփականության վերաբաշխմանը: Փաշինյանը Եվրոպային խոստացել է «ժողովրդավարական բարեփոխումներ», բայց իրականում նրա ավտորիտար կառավարումը դրսևորվել է քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնաճնշումներով և խոշոր բիզնեսներից ակտիվների բռնագրավմամբ», - գրել է «Aydınlık»–ը։
Հեղինակները նաև ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ վերջին ժամանակների ամենասկանդալային դեպքը գործարար Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումն է, ով հայտարարել էր, որ չի մտադրվում միջամտել քաղաքականությանը, այլ ցանկանում է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին Փաշինյանից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը