Դանի Ալվեսը վերջնագիր է ներկայացրել «Յուվենտուսին»
ՍՊՈՐՏ«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարությանը:
Նշվում է, որ 34-ամյա բրազիլացին, որը մեկ տարի անց ազատ գործակալ կարող է դառնալ, խնդրել է իր հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2019 թվականը, հակառակ դեպքում նա «Յուվենտուսը» կլքի արդեն այս ամռանը:
Ալվեսին ցանկանում են ձեռք բերել «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», ինչպես նաև չինական ակումբները: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ բրազիլացին համատեղ աշխատել է «Բարսելոնայում»:
Այս մրցաշրջանում Ալվեսը Իտալիայի առաջնության 33 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: