Վերլուծաբան. այսօրվա Հայաստանում համակարգը նախատեսված է ընդդիմադիր դաշտը ոչնչացնելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքական վերլուծաբան, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը rt.com-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանում եկեղեցու վրա ճնշումը կշարունակվի։ Զրուցակցի խոսքով Հայաստանում ստեղծված իրողություններից ելնելով իշխանությունները, արտաքին խաղացողների հրահրմամբ, «փորձում են մարել հայ ազգային ինքնության վերջին և ամենակարևոր հիմքը»։
Բացի այդ, նրա խոսքով, «եկեղեցու վրա ճնշում» արտահայտությունը շատ մեղմ է և չի փոխանցում ամբողջական պատկերը։ «Եկեղեցու վրա ճնշում չկա, կա հայ ազգային ինքնության ոչնչացում կամ ոչնչացնելու փորձ։ Վստահ եմ, որ դա չի ստացվի», - հավելել է Աբովյանը։
Մեկնաբանելով Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը վերլուծաբանն ասել է, որ այն չի կարող դիտարկվել երկրում տեղի ունեցողից մեկուսացված։ «Կա մի ռուսական արտահայտություն. «Գնալ ամեն տեսակ ծանրին»։ Իշխանությունները գնում են։ Չնայած աշխարհի բոլոր դատարանները ճանաչում են Հայաստանի իշխանությունների գործողությունների անօրինականությունը, նրանք միևնույն է չեն փոխի իրենց կարծիքը։ Որովհետև խոսքը այն մասին չէ, թե ինչ է որոշել դատարանը։ Խոսքը համակարգի մասին է։ Եվ այսօրվա համակարգը նախատեսված է ընդդիմադիր դաշտը ոչնչացնելու համար։ Ավելի ճիշտ ճնշում գործադրելու այն մարդկանց կամ համակարգերի վրա, որոնք պոտենցիալ կարող են մրցակցել իշխանությունների հետ 2026 թվականին», - բացատրել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը