Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են հայկական Արծվաշեն գյուղը. պատմության այս օրը (08 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Լեռնագնացների համաշխարհային օր, Ակնաբույժների համաշխարհային օր, Բութան՝ Անկախության օր,  Շվեդիա՝ Դրոշի օր, Չինաստան՝ Հայրերի օր, Գերմանիա՝ Աուգսբուրգյան խաղաղության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1225– տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը Զաքարյան Հայաստանի ու Վրաց թագավորության զորքերի և Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև, որի արդյունքում ճակատամարտում դաշնակիցները պարտվել են կորցնելով 20000 զինվոր, իսկ շահը գրավել է Դվինն ու Թիֆլիսը և կազմակերպել խաղաղ բնակչության ջարդ։

1905 – ծնվել է արձակագիր և լրագրող Վախթանգ Անանյանը։

1926 —ծնվել է խորհրդահայ կինոռեժիսյոր և սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը («Սաննիկովի երկիրը»)։

1930 – ծնվել է հայկական ծագումով ամերիկացի բասկետբոլիստ Ջերրի Թարխանյանը։

1980 – ծնվել է ռաբիս երգիչ Արմենչիկը (Արմեն Գոնդրաչյան)։

1982- Փարիզի հատուկ ջոկատայինները Փարիզի «17-րդ շրջանում» վնասազերծել են ռումբ, որը տեղադրելու համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Արծիվներ» հայկական ահաբեկչական կազմակերպությունը։

1987 – վախճանվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալյանը։

1992– Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են հայկական Արծվաշեն գյուղը։

-մարդակերտի երկնքում ЗУ-23-2 մարտկոցով խփվել է ադրբեջանական Ми-24 ռազմական ուղղաթիռ։

2004- Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

2006- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին շնորհվել է«Բարեկամության» շքանշան։

2009– վախճանվել է հայազգի քուրդ երգիչ Արամ Տիգրանը։

2023- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ մասնակցելու է սեպտեմբերի 17-ին սպասվող ավագանու ընտրություններին։ Նա գլխավորելու է «Ազգային առաջընթաց»–ի ցուցակը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1570— Սեն-Ժերմենյան պայմանագրով դադարել է երրորդ կրոնական պատերազմը ֆրանսիայում։

1628— հոլլանդացիները Կուբայի ափերի մոտ զավթել են 80 տոննա արծաթով բեռնված իսպանական նավեր։

1648—Թուրքիայում ենիչերների կողմից գահընկեց է արվել և մահապատժի է ենթարկվել հոգեկան հիվանդ թուրքական սուլթան Իբրահիմ 1-ինը։

1786—Ժակ Բալման և Միշել Պիկկարդը աշխարհում առաջին անգամ նվաճել են Ալպերի ամենաբարձր լեռնագագաթ հանդիսացող Մոնբլանը։

1815— Նապոլեոնը արտաքսվել է Սուրբ Հեղինե կղզի։

1854— «Smith & Wesson» ընկերությունը սկսել է արտադրել փամփուշտներ։

1899 — Մինեսոտացի ամերիկացի գյուտարար Ալբերտ Մարշալլը արտոնագրել է իր ստեղծած սառնարանը:

1900 — Բրուկլինի (Մասաչուսետս նահանգ) Լոնդգվուդյան կրիկետային ակումբի հրապարակում սկսվել է լաուն-թենիսի միջազգային ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Գավաթը նվիրել  էր ամերիկացի Դուայտ Դեվիսը, որի անունից էլ այդ սկսել են կոչել այդ գավաթի առաջնությունը:

1900 —վախճանվել է չեխ ինժիներ և գործարար էմիլ Շկոդան, որը հանդիսանում է հանրահայտ  Škoda մեքենաշինական գործարանի հիմնադիրը:

1902 – ծնվել է անգլիացի ֆիզիկոս Պոլ Անդրիեն Մորիս Դիրակը:

1910-պարսկական կառավարական զորքերը գերի են վերցրել Պարսկաստանում ապստամբություն բարձրացրած Սատտար-խանին և Բեգիր-խանին:

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը գրավել է Պրագան, որը հանդիսանում էր Վարշավայի ամրացված արվարձանը:

1918 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ամյենի ճակատամարտը:

1929- «Գրաֆ Ցեպելին» դիրիժամլը սկսել է իր շուրջերկյա թռիչքը:

1935-Գերման Գյորինգը Գերմանիայում նշանակվել է նոր արդյունաբերական ճյուղի՝ հեռուստատեսության, ղեկավար:

1937 –ծնվել է  ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դասթին Հոֆմանը:

1944-Բեռլինում 8 գերմանացի սպաներ, այդ թվում ֆելդմարշալ ֆոն Վիցլեբենը, որոնք մեղադրվել էին Հիտլերի դեմ կազմակերպված մահափորձի մեջ կախվել են դաշնամուրի լարերով:

1945 – ԽՍՀՄ-ը պատերազմ է հայտարարել Ճապոնիային։

1947 —վախճանվել է սպիտակ շարժման ղեկավարներից մեկը հանդիսացող ռուս զորահրամանատար Անտոն Դենիկինը:

1966-Չինաստանում հայտարարվել է կուլտուրական հեղափոխության սկիզբը:

1967 – ստեղծվեց Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան՝ ԱՍԵԱ-ն։

1969-առաջին և վերջին անգամ ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի առաջնությունը հաղթել է  Առաջին խմբի թիմը՝ Լվովի «Կարպատները»:

2008 – Մեկնարկել են Պեկինի ամառային օլիմպիական խաղերը:

2019- Հնդկաստանը սահմանադրական փոփոխություն է կատարել և վերացրել է 370 հոդվածը զրկելով Պակիստանի հետ վիճելի Ջամմու և Քաշմիր շրջանները ինքնավարությունից։

Կ. Խաչիկյան

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное