Ջենիֆեր Լոպեսի շքեղ սենյակը Երևանում
ՎԻԴԵՈ«Seven Visions Resort & Places, The Dvin»–ը տեսանյութ է հրապարակել հյուրանոցային համարից, որտեղ Հայաստան կատարած այցի ժամանակ հյուրընկալվել էր աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։
«Անմոռանալի պահ Seven Visions-ում։ Պատիվ էր հյուրընկալել լեգենդար Ջենիֆեր Լոպեսին։ Ձեր ներկայությունը լուսավորեց մեր տարածքը կախարդանքով։ Անհամբեր սպասում ենք ձեր վերադարձին»,– ասված է հրապարակման մեջ։