Նոր լուսանկարներ Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունից
ՖՈՏՈՕգոստոսի 5-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը, ով մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում և այլ ծանր հանցագործություններ կատարելու համար։
Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն թարգմանիչ և իր ընտրած պաշտպան։Ըստ ադրբեջանական լրատավամիջոցների դատական նիստին ցուցմունքներ են տվել նաև իբրև տուժողների իրավահաջորդները:
Հաջորդ դատակն նիստը նշանակված է օգոստոսի 12-ին։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝
100.1, 100.2 (ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում, սկսում և վարում),
107 (բնակչության արտաքսում և հարկադիր տեղահանում),
109 (հալածանք),
110 (անձանց հարկադիր անհետացում),
112 (ազատությունից զրկում միջազգային իրավունքի խախտմամբ),
113 (խոշտանգում),
114.1 (վարձկանություն),
115.2 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում),
116.0.1, 116.0.2, 116.0.10, 116.0.11, 116.0.16, 116.0.18 (զինված հակամարտության ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի խախտում),
120.2.1, 120.2.3, 120.2.4, 120.2.7, 120.2.11, 120.2.12 (դիտավորությամբ սպանություն),
29.120.2.1, 29.120.2.3, 29.120.2.4, 29.120.2.7, 29.120.2.11, 29.120.2.12 (սպանության փորձ),
192.3.1 (ապօրինի ձեռնարկատիրություն),
214.2.1, 214.2.3, 214.2.4 (ահաբեկչություն),
214-1 (ահաբեկչության ֆինանսավորում),
218.1, 218.2 (հանցավոր խմբի ստեղծում),
228.3 (զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն),
270-1.2, 270-1.4 (ավիացիոն անվտանգության սպառնալիք գործողություններ),
278.1 (իշխանության բռնի զավթում կամ պահում, պետական կառուցվածքի բռնի փոփոխություն),
279.1, 279.2, 279.3 (օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ստեղծում)
318.2 (Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատում):