Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է Գոյ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը․ պատմության այս օրը (01 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝ Ադրբեջանական լեզվի և գրերի օր, Անգոլա՝ Զինված ուժերի օր, Բենին՝ անկախության օր, Չինաստան՝ Ազգային –ազատագրական բանակի կազմավորման օր, Լեհաստան՝ Վարշավյան ապստամբության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Բանակի թիկունքի աշխատողների օր, Շվեյցարիա՝ Կոնֆեդերացիայի օր, Բարբադոս, Բերմուդներ, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Յամայկա՝ Էմանսիպացիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 – ծնվել է հանրահայտ գրող Գուրգեն Մահարին:

1905- Ռուսաստանում ցարի հրամանագրով չեղյալ է հայտարարվել 1903 թվականի հունիսի 12-ի օրենքը (հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը)։

1918- Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի է ունեցել  Հայաստանի  խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը  հյուրերի և 46 պատգամավորների մասնակցությամբ:

1921– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո) Լիլի Չուգասզյանը, որը  1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու Յորքի օպերային թատրոններում:

1917 – ծնվել է պատմաբան Լևոն Բաբայանը:

1933– ծնվել է գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանը:

1934– Երևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։

1938- վախճանվել է խորհրդային դիվանագետ Ալեքսանդր Բեկզադյանը:

1943 – ծնվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

1946 – ծնվել է օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը:

1956 – ծնվել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

1985- ծնվել է (Իրանում) հայազգի նիդերլանդցի մարտարվեստի վարպետ Գեղարդ Մուսասին:

2003- ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, և առաջին իսկ օրը հրապարակվել է նախագահ Քոչարյանի հրամանագիրը, որով 42 մահվան դատապարտված անձանց ներում է շնորհվել ու նրանց նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է նոր օրենսգրքում սահմանված առավելագույն պատժաչափով՝ ցմահ բանտարկությամբ:

2008- Երևանում կայացել է ճանապարհաշինական հերթական խոշոր` «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող տրանսպորտային նոր հանգույցի  շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը: 

- Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է ընդդիմադիր դաշինքի` ՀԱԿ-ի ստեղծման մասին:

2014- սահմանին ադրբեջանցիների հարձակումը հետ մղելու արդյունքում 9 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել են:

2017-առավոտյան միջին տարիքի մի տղամարդ մտել է եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սրահը, որտեղ  նշում էին հանգուցյալների հիշատակի օրըը, ու կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Զոհվել է 4 եզդի , ևս 7-ը վիրավորվել են։

2020-ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հուլիսյան պատերազմի ամբողջ ընթացը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից։

2024– վախճանվել է Գոյ թատրոնի հիմնադիր  Մկրտիչ Մկրտչյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 30 - Օկտավիանոս Օգոստոսը մտել է Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիա և  այն ենթարկել Հռոմի կայսրությանը: Զոհվել է հռոմեացի ռազմական գործիչ և տրիումֆատոր Մարկ Անտոնիոն:

մ.թ.ա. 10 – ծնվել է Հռոմի կայսր Կլավդիոսը:

527 - Հուստինիանոս Ա-ն դարձել է Բյուզանդիայի միակ կառավարողը:

1137- վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Լուի VI-ը:

1192 - Ռիչարդ Առյուծասիրտը վերադարձել է Յաֆայ և հաղթել Սալահ ադ Դինի բանակին:

1291– Շվեյցարիան հռչակել է իր անկախությունը։

1619 –առաջին աֆրիկացի ստրուկները հասցվել են Վիրջինիայի Ջեյմսթաուն քաղաք: 1774– անգլիացի գիտնական  Ջոզեֆ Պրիստլին հայտնաբերել է թթվածինը։

1834 - Բրիտանական կայսրությունում վերացվել է ստրկությունը:

1876 - Կոլորադոն դարձել է ԱՄՆ-ի 38-րդ նահանգը:

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսական կայսրությանը։

1939- Մոսկվայում բացվել է Ժողովրդական Տնտեսության Նվաճումների Ցուցահանդեսը , ներկայումս Համառուսաստանյան ցուցադրությունների կենտրոն:

1944– Աննա Ֆրանկն իր օրագրում կատարել է վերջին գրառումը։

1946 –մահապատժի է ենթարկվել խորհրդային զորահրամանատար, դավաճան գեներալ Անդրեյ Վլասովը:

1954 –ուժի մեջ է մտել Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում կրակի դադարեցման պայմանագիրը, ֆրանսիան ավարտել է իր գաղութային պատերազմը Հնդկաչինաստանում:

1960 - Իսլամաբադը հայտարարվել է Պակիստանի կառավարության դաշնային մայրաքաղաք:

1964- բելգիական Կոնգոն ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անունը:

1976 –Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:  

2004 - Պարագվայի Ասունսյոն քաղաքի սուպերմարկետում ծագած հրդեհի զոհ է դարձել 396 մարդ:

2009– վախճանվել է Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը, Ասիական երկրների առաջին կին նախագահ Կորասոն Ակինոն:

2020- ԱՄԷ-ում գործարկել են արաբական աշխարհում առաջին ատոմակայանը

2021 —վախճանվել է Մուրաբիտուն շարժման առաջնորդ, իսլամի, սուֆիզմի և քաղաքականության մասին գրքերի հեղինակ Աբդուլկադիր աս-Սուֆին (Յան Դալլաս):

2022 —Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ սկսվել է ճակատամարտը Բախմուտի համար:

Կ. Խաչիկյան

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное