Պուտինը հանդիպել է Լաոսի նախագահի հետ Կրեմլում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթին, ով ժամանել է Մոսկվա պաշտոնական այցով։ Հանդիպման մեկնարկի մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն երկու երկրների միջև առևտրատնտեսական և մշակութային համագործակցության հարցեր, ինչպես նաև կփոխանակվեն կարծիքներով տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների շուրջ։
Մինչ այդ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը։