Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը ցանկանում է Եվրոպայի հետ «բրուդենշաֆտ» խմել, բայց վերջինիս մոտ հայկական կոնյակը սրտխառնուք է առաջացնում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքը չի գնի Հայաստանից այնպիսի ապրանքներ, որոնք ներկայումս շատ տարածված են ռուսական շուկայում, դրանք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Եվ դա պատճառներից միայն մեկն է, ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: «Ու՞ր պետք է գնանք՝ Եվրամիությո՞ւն: Ի՞նչ կարող ենք այնտեղ վաճառել: Նույնիսկ եթե մեր ծիրանը իսկապես անհրաժեշտ է, այնտեղ չափանիշներն ու վկայագրերը տարբեր են: Մեզ շատ ժամանակ է պետք ամեն ինչ համապատասխանեցնելու համար … փաթեթավորում, տեղափոխում, պահեստավորում, շատ հարցեր կան», - բացատրել է Աբրահամյանը: Ռուսամետ հայերը նույնպես կողմ են Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ համագործակցությանը:


«Բայց նրանք կընդունե՞ն մեզ: Կլուծե՞ն մեր խնդիրները: Կապահովե՞ն մեր անվտանգությունը», - հռետորական հարց է հնչեցնում Աբրահամյանը:

Իրոք, արդյո՞ք ԵՄ–ն ու ԱՄՆ–ը Հայաստանի կարիքն ունի որպես առևտրային գործընկեր, գրում է svpressa.ru–ն։

«Հայաստանի առևտրաշրջանառությունը ԱՄՆ–ի հետ մեծ չէ,— ասել է քաղաքական մեկնաբան Միխայիլ Նեյժմակովը,— իսկ ԵՄ երկրների հետ բավականին նկատելի է, օրինակ 2024 թվականի վերջին այն հասել են ավելի քան 2,3 միլիարդ դոլարի։

svpressa.ru.– Որքանո՞վ է ՀՀ տնտեսությունը կապված ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ։ 

–Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը զգալիորեն ավելի բարձր է, քան ԵՄ-ի հետ, և նույն 2024 թվականին այն հասել է ավելի քան 12.4 միլիարդ դոլարի։ Տնտեսական կապերի ցանկացած կտրուկ խզում ցավոտ կլինի։ Սակայն Հայաստանի և ԵԱՏՄ-ի կամ Ռուսաստանի միջև նման խզման մասին այժմ խոսք չկա, և քիչ հավանական է, որ դա տեղի ունենա մոտ ապագայում, նույնիսկ Մոսկվայի և Երևանի միջև նոր քաղաքական «սառեցման» դեպքում։ Չնայած նման «սառեցումները», իհարկե, կարող են ազդել տնտեսական հարաբերությունների վրա։

svpressa.ru.–Ի՞նչ է Հայաստանը մատակարարում Ռուսաստանին և ստանում։ Կարո՞ղ է ինչ-որ մեկը գոնե տեսականորեն փոխարինել այդ ամենին։

- Հայաստանի Ռուսաստան արտահանման հիմնական ապրանքներն են գյուղատնտեսական արտադրանքը (օրինակ բանջարեղեն և մրգեր), ալկոհոլը և զարդերը։ Բացի այդ, հանրապետությունը մնում է արդյունաբերական արտադրանքի զգալի տեսակների «զուգահեռ ներմուծման» ուղի։ Իր հերթին, Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, նավթ, ինչպես նաև հացահատիկ։ Կրկնեմ, –խոսք չկա Ռուսաստանի հետ տնտեսական կապերի կտրուկ խզման մասին։

svpressa.ru.–Գուցե՞ ԵՄ-ն պետք է ինչ որ բան փոխհատուցի Հայաստանին, որ նա բաժանվի Ռուսաստանից։

— ԵՄ-ի քայլերը Երևանի նկատմամբ Հայաստանից ապրանքների եվրոպական շուկաներ մուտք գործելու վերաբերյալ, սկզբունքորեն, հնարավոր են։ Կան նման որոշումների օրինակներ, օրինակ այս տարվա մարտից հանրապետությունը ստացել է ԵՄ ձկնամթերք արտահանելու իրավունք։ Սակայն նման դեպքերում սովորաբար պահանջվում է, որ մատակարարումները համապատասխանեն որոշակի եվրոպական պահանջներին, իսկ դա ժամանակ է պահանջում։

svpressa.ru.– Ինչի՞ վրա են հույսը դնում Փաշինյանը և ընկերները։ Գուցե նրանք պարզապես իրենց գո՞րծն են անում և չեն մտածում երկրի ապագայի մասին։

— ԵՄ-ի հետ մերձեցումը համապատասխանում է Փաշինյանի թիմի շահերին։ Օրինակ դա թեմա է ուժեղ կողմնակիցների և, առնվազն, երկրի ներսում տատանվող լսարանի մի մասի մոբիլիզացման համար, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ։ Բացի այդ, Փաշինյանի քաղաքական հայացքներից ելնելով, նրա համար ընդհանուր առմամբ ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել արևմտյան խաղացողների, քան Մոսկվայի հետ։

Ռազմավարական առումով, ներկայիս վարչապետի թիմը հստակորեն ակնկալում է, որ ԵՄ-ի հետ մերձեցումը թույլ կտա ստանալ, առնվազն, լրացուցիչ ներդրումներ և վիզային ռեժիմի ազատականացում։ Սակայն Հայաստանի վարչապետը, հավանաբար, կտրուկ խզում չի կատարի ԵԱՏՄ-ի հետ, քանի դեռ ԵՄ-ի կողմից առաջարկվող կոնկրետ առաջարկները չեն գերազանցի նման քայլի ռիսկերը։

svpressa.ru.– Հնարավո՞ր է, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից։ Եթե այո, ապա ի՞նչ հեռանկարում։

— Այստեղ մի քանի գործոններ կհատվեն։ Օրինակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման հեռանկարները, մասնավորապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընդդիմության հաղթանակը  կարող է հանգեցնել Մոսկվայի հետ փոխգործակցության աճի։ Իսկ եթե ընտրություններից հետո ձևավորվի Նիկոլ Փաշինյանի նոր կառավարություն, բայց խորհրդարանում ավելի քիչ աջակցությամբ, քան հիմա, ապա այդ դեպքում արտաքին քաղաքականության նախաձեռնությունների արագ իրականացման հնարավորությունները կարող են նվազել։ Եթե Փաշինյանի «ՔՊ»–ն կարողանա հնարավորինս հաջող հանդես գալ խորհրդարանական ընտրություններում և պահպանի բացարձակ մեծամասնությունը նոր խորհրդարանում (չնայած դա շատ դժվար խնդիր է), ապա արևմտյան խաղացողների հետ երկրի մերձեցման և Ռուսաստանից հեռանալու տեմպը, հավանաբար, կարագանա։ Սակայն դա, հավանաբար, «փոթորկային գործընթաց» չի լինի, այլ պարզապես կլինի ավելի ակտիվ տեղաշարժ։ Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի սցենարները նույնպես կարևոր կլինեն, կարևոր է այն, թե որքան ռեսուրսներ կկարողանա Մոսկվան հատկացնել դրանից հետո իր համար կարևոր այլ ոլորտներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում աշխատելու համար։

Վերջապես, անհասկանալի են այն հնարավորությունները, որոնք ԵՄ-ն պատրաստ կլինի ուղղորդել այդ տարածաշրջանի հետ աշխատելու համար։ Որքան ԵՄ–ն քիչ կոնկրետություն առաջարկի Երևանին առաջիկա տարիներին, այնքան ցանկացած հայկական կառավարություն համար ավելի շատ խթաններ կլինեն  հավասարակշռությունը պահպանելու, այսինքն Բրյուսելի հետ հարաբերությունները պահպանելու, բայց Մոսկվայի հետ հարաբերությունները չխզելու։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное