Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռոստիսլավ Իշչենկո. Եթե Հայաստանը վատ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, Ադրբեջանն ու Թուրքիան կվերցնեն իրենցը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զանգեզուրի միջանցքը թույլ է տալիս շրջանցել ռազմական և քաղաքական հարցերի առումով ամենաբարդ տարածաշրջանները: Հետևաբար, այն սկզբունքային է Թուրքիայի և Ադրբեջանի համար: Ռուսաստանի համար էլ Հայաստանի դիրքորոշումն է շատ սկզբունքային, որովհետև Հայաստանի վերակողմնորոշումը դեպի Արևմուտք, անշուշտ, ձեռնտու չէ Ռուսաստանին: Այսինքն դա ճակատագրական չէ, բայց նաև օգտակար էլ չէ: Այդ մասին ukraina.ru–ի հետ զրույցում ասել է «Russia Today» ՄՄԱ-ի դիտորդ Ռոստիսլավ Իշչենկոն:

- Ռոստիսլավ Վլադիմիրովիչ, Միացյալ Նահանգները հայտարարել է Զանգեզուրի միջանցքը 100 տարի կառավարելու իր պատրաստակամության մասին: Միևնույն ժամանակ, Հայաստանը դիմել է ՇՀԿ–ին միանալու համար: Ո՞րն է այս խաղի իմաստը:

- Փաշինյանը դեռևս չունի Արևմուտքի աջակցության որևէ երաշխիք: Կրիտիկական իրավիճակում մի քանի անգամ նա դիմել է Արևմուտքին աջակցության համար՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ,  և ամեն անգամ աջակցություն է ստացել միայն բարի խոսքով: Հայաստանն ունի ոչ միայն բարդ քաղաքական, այլ նաև շատ բարդ տնտեսական իրավիճակ։ Առանց Ռուսաստանի, ԱՊՀ մյուս երկրների, Շանհայի համագործակցության երկրների հետ համագործակցության, հայկական տնտեսությունը պարզապես գոյություն չի ունենա։ Անհրաժեշտ է այլընտրանք՝ ԵՄ–ի տեսքով, և Փաշինյանը պայքարում է, որ Հայաստանին այնտեղ ընդունեն։ Նա հույս ունի խորացնել համագործակցությունն Արևմուտքի հետ։ Սակայն դրա համար Միացյալ Նահանգները պետք է գտնի ֆինանսական, ռազմաքաղաքական հնարավորություններ և, ամենակարևորը, քաղաքական համարձակություն մտնելու Անդրկովկաս և վարձակալելու Զանգեզուրի միջանցքը, որովհետև դա հարված է ոչ այնքան Ռուսաստանի, որքան Իրանի շահերին։ Բայց Միացյալ Նահանգները կարող է Անդրկովկասում հակաիրանական խաղ խաղալ  միայն Թուրքիայի աջակցությամբ։ Հայաստանին, որը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, անհրաժեշտ է առնվազն որոշակի արտաքին աջակցություն և արտաքին շուկաներ, բայց այլընտրանք չկա, և Փաշինյանն ուղղակի փորձում է պահպանել եղածը։ 

- Արդյո՞ք Զանգեզուրի միջանցքը կարևոր է Ռուսաստանի համար։

- Դա կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ դա տարածք է, որը բաժանում է Թուրքիան Ադրբեջանից և թույլ չի տալիս ուղիղ գազ և նավթատարներ դեպի Կենտրոնական Ասիա: Այսինքն կազմակերպել սերտ տնտեսական համագործակցություն Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսներն Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով եվրոպական շուկա հասցնելու համար:

Ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները բավարար չեն, անհրաժեշտ են Կենտրոնական Ասիայի ռեսուրսները: Բայց դրա համար անհրաժեշտ են գերազանց հարաբերություններ Իրանի հետ, որոնք ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը չունեն: Իրանի տարածքով տարանցման համար մեծ հաշիվ կներկայացվի: Բացի այդ դեպքում գազատարները կանցնեն իրանական Քրդստանի, իրանական Ադրբեջանի և թուրքական Քրդստանի տարածքներով, իսկ այնտեղ միշտ անկարգություններ են եղել: Իսկ Զանգեզուրի միջանցքը թույլ է տալիս շրջանցել ռազմական և քաղաքական հարցերի տեսանկյունից ամենադժվար տարածաշրջանները: Հետևաբար, այն հիմնարար նշանակություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի համար: Ռուսաստանի համար Հայաստանի դիրքորոշումն է ավելի հիմնարար: Որովհետև Հայաստանի վերակողմնորոշումը դեպի Արևմուտք, անշուշտ, Ռուսաստանի համար ձեռնտու չէ: Այսինքն դա ոչ թե մահացու է, այլ  օգտակար չէ:

Քանի որ Փաշինյանի իշխանությունը բավականին անկայուն է, և Հայաստանում կա ուժեղ ընդդիմություն, պարզ է, որ Ռուսաստանը կհաշվարկի հետագա զարգացումների տարբեր տարբերակներ։ Կմնա՞ Փաշինյանն իշխանության գլուխ, ինչպե՞ս կվարվի նրա հավանական փոխարինողը, կլինի՞ ավելի արմատական ռուսաֆոբ, թե՞, ընդհակառակը, ռուսամոլ, սկզբունքորեն ի՞նչ ուժեր կարող են իշխանության գալ Հայաստանում, ինչպե՞ս կարող է փոխվել կամ չփոխվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Սրանք հարցեր են, որոնք հետաքրքրում են Ռուսաստանին։ Մնացած ամեն ինչ բխում է Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջ համալիրից։ Եթե լավ հարաբերություններ լինեն, Զանգեզուրի միջանցքի հարցն ինքնին կանհետանա։ Ամեն դեպքում, դրա առևտրային շահագործումը Ռուսաստանի համար անբարենպաստ է։ Եթե վատ հարաբերություններ լինեն, Հայաստանը ստիպված կլինի բանակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ կատարելով նրանց հիմնարար պահանջները։

- Ինչպե՞ս կարող է Հատուկ ռազմական գործողության ավարտն ազդել Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա։

- Մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի ուկրաինական ճգնաժամը։ Հնարավոր է դադարեցվեն ռազմական գործողությունները, բայց քաղաքական լարվածության վիճակը պահպանվի, և Կովկասում, մասնավորապես Անդրկովկասում, գործողությունների ազատություն չլինի կամ թերի կլինի։ Հետևաբար, անհրաժեշտ է նախ այն ավարտել, ապա գնահատել իրավիճակը։ Առայժմ Եվրոպան հակված է պատերազմից հետո մեզ հետ հակամարտությունը շարունակելուն։ Այսինքն անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայում ռազմական գործողությունները, Եվրոպան հակված է Ռուսաստանի հետ առճակատման մեջ լինելուն։ Բայց դա առայժմ։ Երբ ռազմական գործողություններն ավարտվեն, այդ ժամանակ կտեսնենք, թե Եվրոպան ինչ դիրքորոշում կընդունի։ Դրա հիման վրա էլ մենք կորոշենք, թե որքանով կարող է մեծացվել ռուսական ակտիվությունն Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում, որքանով է այն արդիական և որտեղ պետք է առաջին հերթին մեծացվի այդ ակտիվությունը։ Կամ, գուցե՞, մենք ընդհանուր առմամբ պետք է կենտրոնանանք Խաղաղ օվկիանոսում չին-ամերիկյան հնարավոր բախման վրա և ամրապնդենք մեր դիրքերն այդ տարածաշրջանում։ Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, խնդիրը ոչ միայն Հայաստանն է, և Զանգեզուրի միջանցքը, անշուշտ, դրանցից ամենակարևորը չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное