Իրանում ավտոբուս է շրջվել, 22 ուղևոր զnhվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Ֆարս նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասինILNA-ին հայտնել է նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել Ֆիրուզաբադ և Քևար քաղաքների միջև ընկած մայրուղում։
«Ցավոք, այս ողբերգական միջադեպի ժամանակ ավտոբուսում գտնվող 58 ուղևորներից 22-ը մահացել են, 36-ը՝ վիրավորվել», - ասել է Աբեդան։
Նա հնարավոր է համարել, որ զոհերի թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով որոշ ուղևորների ծանր վիճակը։