Կիևում անսպասելիորեն չեն ուզում լինել Արևմուտքի հենակետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺամանակն է, որ Ուկրաինան սկսի Արևմուտքին ապացուցել, որ ինքը «լիարժեք գործընկեր» է, քանի որ երկար ժամանակ ինչ-որ մեկի հենակետը լինելը սովորաբար վատ է ավարտվում։
Այս մասին Politnavigator.news-ի թղթակցի հաղորդմամբ հայտարարել է ուկրաինացի քաղաքական խորհրդատու Ալեքսանդր Խարեբինը` պրոպագանդիստ Նատալի Մոսեյչուկի վարած հաղորդման ժամանակ։
«Վերջերս Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը շատ հետաքրքիր արտահայտություն է ասել։ Բոլորն են հիշում, որ Փաշինյանի կողմից Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք ճանաչելուց հետո հայ-ադրբեջանական պատերազմը փաստացի դադարեց։ Ես չեմ ուզում խորանալ այն ամենի մեջ, թե ով է ճիշտ, ով է սխալ, դա առանձին հարց է, դա Խորհրդային Միության հետևանքն է, բայց Փաշինյանն ասել է հետևյալը. «Ես՝ Փաշինյանս, Հայաստանի վարչապետս, վերջապես դարձա անկախ պետության, այլ ոչ թե հենակետի վարչապետ։ Նա դա ասել է` ինկատի ունենալով Հայաստանի Ռուսաստանի հենակետ լինելուն։
Պատերազմի վերջին տարիներին Ուկրաինան հաճախ է անվանվում Արևմուտքի հենակետ։ Եվ այս անալոգիան, որի մասին մենք հիմա խոսում ենք, այն է, որ գուցե՞ մենք վերջապես պետք է դադարենք լինել հենակետ։ Մենք պետք է գործընկերներ լինենք, Արևմուտքի լիիրավ գործընկերներ, այլ ոչ թե հենակետ։ Որովհետև ցանկացած հենակետ կավարտվի նման արտահայտությամբ։ Կգա մեկը, ով կասի. մենք հենակետ չենք։ Եվ այն ամենն, ինչ եղել է, ավելորդ է եղել, ես չեմ դա արել։ Ինչպես Թրամփը, ով ասում է, որ ինքը չի սկսել պատերազմը, այլ ինչ-որ ուրիշ մեկը և մատով ցույց է տալիս թե ով», - ասել է Խարեբինը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը