Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կա այդպիսի կուսակցություն. Հայաստանում ստեղծվում է դաշինք վարչապետ Փաշինյանի դեմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում չի դադարում գործարար Սամվել Կարապետյանի և կառավարության միջև առճակատումը: Ձերբակալված գործարարը հայտարարել է հավակնոտ ընդդիմադիր շարժման ստեղծման մասին, իսկ իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել այդ գործարարի բիզնես կառույցների վրա, գրում է iz.ru–ն: 

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Երևանում հանրահավաք անցկացվեց կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցների կողմից: Մասնակիցները երթով անցան քաղաքի կենտրոնով, ապա հանրահավաք անցկացրեցին երկրի Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր կալանավայրի շենքի մոտ: Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ «ժամանակն է եկել միավորվելու հիմնովին նոր ուժի շուրջ», այսինքն նա, ըստ էության, հայտարարեց նոր ընդդիմադիր շարժման ստեղծման մասին: Հուլիսի 14-ին էլ Սամվել Կարապետյանը հաստատեց այդ տեղեկատվությունը: Նրա խոսքով ինքը հարգում է մյուս բոլոր բողոքի ուժերին, որոնք մինչ այժմ պայքարել են «Նիկոլ Փաշինյանի հակազգային քաղաքականության» դեմ, «բայց իրենք ունենք լավ ապագա կառուցելու իրենց սեփական տեսլականը, և  նոր թիմով կգնան իրենց սեփական ճանապարհով չբացառելով համագործակցությունը այլոց հետ»։

Գործարարը նաև նշել էր, որ մերժում է իշխանությունների կողմից հասարակությանը պարտադրված սև-սպիտակ մտածողությունը և փոխարենը կփորձի միավորել երկիրը։ 
Դեռևս մանրամասներ չեն հրապարակվել, բայց կառավարության պաշտոնյաներն արդեն իսկ արձագանքել են այդ նախաձեռնությանը։ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ասել է, որ դա մտահոգություն չի առաջացնում։ «2018 թվականից մինչև այսօր բավականին շատ քաղաքական ուժեր են ի հայտ եկել և ձևավորվել: Մենք տեսանք, թե ինչի են նրանք ընդունակ և որքան է նրանց ներուժը», - ընդգծել էր նա հավելելով, որ հուլիսի 4-ի հանրահավաքի շատ մասնակիցներ, իբր, «նույնիսկ չգիտեին, թե ո՞ւմ են աջակցում»:

Այնուամենայնիվ երկրի իշխանությունները և իրավապահ մարմինները շարունակում են ճնշում գործադրել Կարապետյանի հետ կապված կառույցների վրա: Հուլիսի սկզբին Հայաստանի խորհրդարանը հաստատեց ՀԷՑ–ի ազգայնացման մասին օրինագիծը, խուզարկություններ անց կացվեցին ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում և տնօրենների խորհրդի նախագահի տանը: Նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, ուստի ընկերության առգրավումը նշանաում է ճնշում օտարերկրյա ներդրողի վրա: Նրա խոսքով անցյալ տարի երկրից «լքել» է 400 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում: «Կառավարության կողմից ևս մեկ անհիմն գործունեությունը կհանգեցնի այդ երևույթի ավելի խորացմանը», - կանխատեսել է նա։ Բացի այդ, ճնշում է գործադրվում Կարապետյանին պատկանող «Տաշիր Պիցցա» ռեստորանային ցանցի վրա: Ստուգումներից հետո, որոնք ենթադրաբար բացահայտել են սանիտարահիգիենիկ չափորոշիչների խախտումներ, փակվել են տասից ավելի հաստատություններ: Բացի դա, անվտանգության ուժերը խուզարկություններ են իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում և ձերբակալել չորս աշխատակիցների: Անվտանգության ուժերը նաև հայտնել են 51 հասցեներում քննչական գործողություններ իրականացնելու մասին: «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը այդ կապակցությամբ հայտարարել է, որ նման ակտիվության պատճառը հուլիսի 4-ի հանրահավաքն է։ «Նրանք ճնշում են գործադրում այն ընկերությունների աշխատակիցների վրա, որոնց համարում են մեր խմբի մաս, չնայած շատերը դրա մաս չեն կազմում», - նշել է նա։

Քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները նույնպես հետապնդվում են, խուզարկություններ են իրականացվել Դաշնակցություն կուսակցության ղեկավարների մոտ։ Յոթ մարդ է ձերբակալվել։ Բացի այդ, խորհրդարանի երեք դաշնակցական պատգամավորներ զրկվել են մանդատներից։ «Ժողովուրդ» թերթը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ Փաշինյանը հանձնարարել է անվտանգության ուժերին գտնել կուսակցությունն արգելելու հիմքեր։ Ընդդիմադիր շրջանակներում տարբեր կարծիքներ կան այս տեղի ունեցող ամեն ինչի վերաբերյալ։ Փաստաբան Սերգեյ Հարությունն ասում է, որ իշխանությունները փորձում են վախեցնել հայ հասարակության տարբեր շերտերին։ «Կարապետյանի դեմ գործը պետք է նախազգուշացում լինի գործարար համայնքի համար, եկեղեցու դեմը՝ նախազգուշացում հոգևորականների համար» ,- նշել է հավելելով, որ վերջնական նպատակը մարդկանց ուշադրությունը շեղելն է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրից։

Մի շարք այլ կարծիքների համաձայն երկրի իշխանությունները պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների, որոնք նախատեսված են անցկացնել հաջորդ ամռանը։ «Դաշտը մաքրվում է մրցակիցներից։ Նրանք փորձում են բոլորին ցույց տալ, որ ավելի լավ է լռել և չմիջամտել, քանի որ բոլորը կպատժվեն, անգամ ձերբակալվել է Սամվել Կարապետյանի մակարդակի մարդը, ով ամենահայտնի և հեղինակավոր հայերից մեկն է», - կարծիք է հայտնել հասարակական գործիչ Միկա Բադալյանը։

Կովկասագետ Արթուր Աթաևը կարծում է, որ Սամվել Կարապետյանը հաջողության հնարավորություն ունի հայկական քաղաքականության մեջ։ «Նա իր քաղաքական ուժի ստեղծման մասին հայտարարել է նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակ, ինչը նրա խոսքերին կշիռ է հաղորդում։ Ընդհանուր առմամբ, նրա համար ամենակարևորը սեփական հատուկ ուղին ձևակերպելն է, մարդկանց ցույց տալը, որ ինքը տարբերվում է մյուս բոլոր ընդդիմադիրներից։ Հավանաբար նրա շարժումը հավասարապես կներառի բիզնեսի, քաղաքական ընդդիմության և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին։ Հնարավոր են նաև որոշ այլ քայլեր։ Գլխավորը Փաշինյանի ավանդական հակառակորդներից հեռու մնալն է»,– նշել է նա։

Արևելագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծում է, որ Կարապեյանի համար դժվար կլինի քաղաքականությամբ զբաղվել բանտից։ «Տեսականորեն նա հնարավորություն ունի լայն շարժում ստեղծելու, բողոքի ձայներ կուտակելու։ Բայց գործնականում ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս է դա հնարավոր։ Նա գտնվում է նախնական կալանքի տակ, նրա կապերը իր համախոհների հետ սահմանափակ են, իսկ արտաքին աշխարհի հետ նվազագույն։ Ցանկացած քաղաքական ուժի ստեղծումը երկարատև, աշխատատար գործընթաց է, որը պահանջում է լիարժեք ներգրավվածություն։ Թվում է, թե, նա ուղղակի ֆիզիկապես չի կարողանա դա անել»,– նշել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное