Մբապեի համար իսկական աճուրդ է սկսվել անգլիական ակումբների ու «Ռեալի» միջև
ՍՊՈՐՏԱնգլիական ակումբներն ու «Ռեալը» իսկական ճակատամարտ են սկսել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի համար:
Ներկա պահին այս պայքարում առավելություն ունի «Ռեալը», որը 18-ամյա հարձակվողի համար պատրաստ է առաջարկել 135 մլն եվրո:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 130 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթին»՝ 120 միլիոն:
Այս մրցավազքին միացել է նաև Լոնդոնի «Արսենալը»: Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ու ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսին երեկ նկատել են Նիցայի օդանավակայանում:
Ավելի վաղ «Մոնակոն» հրաժարվել էր Մբապեին 100 միլիոն եվրոյով վաճառել «Արսենալին»: Այժմ «Արսենալը» պատրաստվում է 126 մլն եվրոյի առաջարկ անել: