Եվրոպայում շենգեն վիզայի մերժումների ռիսկը կախված է որոշ անձնական գործոններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական երկրներում շենգենյան վիզայի մերժման ամենախոցելի խմբում հայտնվում են Ռուսաստանից որոշակի սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող քաղաքացիներ։ Այդ մասին հայտնել է Mayel Travel տուրիստական գործակալության հիմնադիր Մայա Կոտլյարը՝ հիմնվելով վերջին տարիների փորձի վրա։
Ըստ նրա, առավել հաճախ մերժումներ ստանում են 25-45 տարեկան միայնակ, չամուսնացած կանայք՝ առանց երեխաների։ Բարձր ռիսկային խմբում են նաև ֆրիլանսերներն ու անհատ ձեռնարկատերերը, ովքեր չունեն բավարար ֆինանսական շարժեր բանկային հաշիվներում։
Կոտլյարի խոսքով՝ վիզա ստանալու հավանականությունը նվազում է նաև այն դեպքերում, երբ դիմորդները հստակ չեն ներկայացնում իրենց ճամփորդության նպատակը։ Այս գործոնները հաճախ դիտարկվում են որպես «միգրացիոն ռիսկ»՝ եվրոպական վիզային ծառայությունների կողմից, հայտնում է Лента.ру-ն։