Թուրքիան կոշտ է արձագանքել Ֆրանսիայի հայտարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է երկրում դատական գործընթացներին միջամտելու փորձի մեջ և Փարիզին կոչ է արել հարգել Հանրապետության օրենքները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Թուրքիան երաշխավորում է արդար և անկողմնակալ դատավարություն իր բոլոր քաղաքացիների համար՝ օրենքի գերակայության սկզբունքի համաձայն: Մենք խորհուրդ ենք տալիս Ֆրանսիային հարգել մեր ներքին օրենսդրությունը և դատական համակարգի անկախությունը, զերծ մնալ այլ երկրների հասցեին քաղաքական դրդապատճառներով հայտարարություններ անելուց և կենտրոնանալ սեփական ներքին խնդիրների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել մի քանի ընդդիմադիրների, այդ թվում ՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալության կապակցությամբ՝ կոչ անելով պաշտոնական Անկարային հարգել «տեղի բնակիչների և ընդդիմադիր պատգամավորների իրավունքները, ապահովել արդար դատաքննության իրավունքը, ինքնարտահայտման ազատությունը»: