Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք Իսրայելն է կանգնած Բաքվի Ռուսաստանի դեմ «պատերազմի» հետևում. Ալիևը մեկ տարի ունի Իրանի մի մասը վերցնելու համար, իսկ Փաշինյանը կարող է Հայաստանը հանձնել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք ներկայիս իրավիճակի այս ամբողջ արշավն Իրանը մասնատելու և Հայաստանը վերացնելու մեծ ծրագրի միայն սկիզբն է, ու՞մ է պետք Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելը, novorosinform.org–ը հարցեր է ուղղել  «Ցարգրադ»–ի դիտորդ Սերգեյ Լատիշևին:

- Արդյո՞ք Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի գործին ուշադրություն դարձնելը Բաքվի ռազմավարության մաս է կազմում:

- Դա շղթայի մի օղակն է: Արևմուտքը, տեսնելով վրացական «երկրորդ ճակատի» ձախողումը, խաղադրույք է կատարել Ադրբեջանի վրա: Նպատակը Ռուսաստանի հարավն ադրբեջանական սփյուռքի և հանցավորության միջոցով անկայունացնելն է: Ինչպես հաստատում է Հատուկ ռազմական գործողության մասնակից գեներալ Իգոր Նիկոլաևը Բաքվում գործարկվել է բրիտանական սցենարը, այն է ստեղծել «ուկրաինական քաոս 2.0» Ռուսաստանի ներսում:

- Բայց ինչո՞ւ Բաքուն, որը, կարծես թե, Մոսկվայի դաշնակիցն է, հանկարծ «պատերազմ» է սկսել մեզ հետ:

- Կարծում եմ կան երեք հիմնական պատճառներ: Նախ Լոնդոնի շանտաժը, Բաքվի էլիտաների փողերը բրիտանական բանկերում են: Երկրորդը Ռուսաստանի թուլության պատրանքն է նոր համաշխարհային պատերազմի պատճառով։ Եվ երրորդը, որն ամենակարևորն է, Արևմուտքն Ալիևին պատմական ջեքփոթ է առաջարկել իրանական հողերի տեսքով։

- Ուրեմն ո՞ւմ ականջներն են այստեղ դուրս ցցված։

- Ակնհայտ է, որ դա ԿՀՎ-ի և իսրայելական Մոսադի նախագիծն է։ 2006 թվականին գնդապետ Ռալֆ Փիթերսը հրապարակել էր քարտեզ, որտեղ Իրանը բաժանված է մասերի, այդ թվում առկա է  իրանական Արևելյան Ադրբեջանն ու Թավրիզը։ Բաքուն և Թել Ավիվը տասնամյակներ շարունակ նախապատրաստվել են այս գործողությանը։ Ըստ էության, Բաքուն նետվել է հակառուսական դժոխք «Իրանի մի կտորի» համար։ Բավական է հիշել, որ տարածաշրջան մատակարարվող իսրայելական զենքի 90 %-ն անցնում է Բաքվով։ Ալիևը ցանկանում է դառնալ հողեր հավաքող, բայց դրա գինը պատերազմն է Իրանի և Ռուսաստանի հետ։ Ոմանք ամերիկյան հետախուզության վետերան Փիթերսի քարտեզը համարում են հորինվածք։ Բայց դա հենց այն է, ինչը հովանավորելով քրդերին ԱՄՆ-ն ու Իսրայելը գործնականում անում են փորձելով մասնատել Իրանը և թուլացնել տարածաշրջանի մյուս երկրները։

- Արդյո՞ք իրատեսական է Իրանի ադրբեջանական հողերի միավորումը։

– Տեսականորեն այո։ Տարբեր գնահատականներով իրանական Ադրբեջանում ապրում է 15-ից 30 միլիոն ադրբեջանցի, և այնտեղ ուժեղ են անջատողականները։ Սակայն, ինչպես ընդգծում են իրանցի փորձագետները, Թավրիզը Ղարաբաղ չէ։ Իրանը կարող է հեշտությամբ քարտեզից ջնջել Բաքվի նավթային տերմինալները։

– Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը տնտեսապես վնաս հասցնել Ռուսաստանին։

– Բաքուն փակում է Հյուսիս-Հարավ (Ռուսաստան-Իրան) տրանսպորտային միջանցքը և այդ ուղղությամբ Մոսկվային թողնում է առանց լոգիստիկայի։ Դա ուժեղ հարված է Ռուսաստանի տնտեսությանը։

– Իսկ ի՞նչ կապ ունի Հայաստանն այդ ամենի հետ։

– Փաշինյանն Արևմուտքի հովանավորյալն է։ Նա սառեցրել է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, զորքերը դուրս է բերել Ղարաբաղից և պատրաստ է Բաքվին տալ Սյունիքը, որը Թուրքիա տանող միջանցքի վերջին հատվածն է։ Հիմա Ալիևն իր դաշնակից Թուրքիայի հետ միասին հնարավորություն ունի կիսով չափ կրճատել Հայաստանի մնացած մասը, կամ նույնիսկ ընդհանրապես վերացնել հայկական պետականությունը։ Եվ թվում է, թե հայ բնակչության մի զգալի մասն աջակցելով Փաշինյանին նույնն է ուզում։

– Որքա՞ն ժամանակ է մնացել հայերին մինչև պետության փլուզումը։

– Մեկ տարի, քանի որ հետո Հայաստանում ընտրություններ են, իսկ եթե Փաշինյանը պարտվի, ապա Մեծ Ադրբեջանի նախագիծը կփլուզվի։ Բացի այդ, Միացյալ Նահանգներն աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունը Ուկրաինայի նկատմամբ և պատրաստվում են Չինաստանի հետ հակամարտության: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է շտապ բացել հարավային ճակատ Ռուսաստանի դեմ։

– Ի՞նչ է ստանում Թուրքիան ըստ Փիթերսի քարտեզի։

– Ավելի շուտ կորցնում է։ Առնվազն իր ներկայիս տարածքների մի մասը, որի վրա, մասնավորապես, կստեղծվի «անկախ» Քուրդիստան։ Քաղաքական գործիչները, ինչպես նաև Ալիևը, անշնորհակալ մարդիկ են, Ադրբեջանը մեծ օգուտ կքաղի դրանից։

– Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը։

– Պուտինը համբերատար է, բայց չի ներում դավաճանությունները։ Այսօր արդեն ամրապնդվում է ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորումների նկատմամբ վերահսկողությունը, ԱԴԾ-ն մաքրում է Ռուսաստանի ադրբեջանական սփյուռքը։ Եկատերինբուրգի օրինակը միայն սկիզբն է։

– Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։

– Հայկական բանակը բարոյալքված է, Երևանն օգնություն կխնդրի Արևմուտքից։ Բացի դա Ռուսաստանն այնտեղ ունի իր շահերը։ Մեզ համար կարևոր է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը։ Բաքուն և Անկարան պնդում են Նախիջևանն Ադրբեջանի հետ կապող արտատարածքային միջանցքի վրա։ Բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրում նշված է, որ ճանապարհը պետք է վերահսկվի ռուս սահմանապահների կողմից, և այդ տարբերակն անընդունելի է Բաքվի և Անկարայի համար։ Այս ֆոնին էլ հակամարտությունը կարող է սրվել։ Այնուամենայնիվ նշենք, որ Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное