Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջին անգամ ներկայացրել են Սալվադոր Դալիի 120 աշխատանքներ․ պատմության այս օրը (07 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Հյուսիսային Օսեթիա՝ Հանրապետության օր, Սողոմոնյան կղզիներ՝ Անկախության օր, Տանզանիա՝ Գյուղատնտեսության օր, Ռուսաստան, Բելառուս և Ուկրաինա՝ Յանկա Կուպալայի օր, Ճապոնիա՝ Տանբատա, կամ Աստղերի փառատոն (սիրո ճապոնական օր)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1923– ԽՍՀՄ Կովբյուրոյի նիստում Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվել է Ստեփանակերտ, իսկ վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնվել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, միաժամանակ  որոշվել է Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։

1927 – ծնվել է պատմաբան, բյուզանդագետ, հայագետ Հրաչ Բարթիկյանը։

1950 –ծնվել է հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը։

2002- Ռուսաստանի  Կրասնոարմեյսկ քաղաքի սրճարաններից մեկում ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ և հետագայում հայերի ծեծով, տուժած անձանց թիվը հասել է 20-ի, որոնցից 8-ը տեղափոխվել են հիվանդանոց:

2003– ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը:

2006-Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, որը տարածել է մոտ 600-700 մարդու վրա, ազատ են արձակվել մոտ 300 մարդ:

2011-Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալին և սյուռեալիստները» խորագիրը կրող աննախադեպ ցուցահանդես, Հայաստանում առաջին անգամ ներկայացրել են Սալվադոր Դալիի 120 աշխատանքներ։

2012-Ոստիկանները թույլ չեն տվել զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի առջև կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ եւ մոմավառություն կատարել։

2013- կայացել է 10-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումը, որի հյուրերի շարքում են եղել շանսոնյե Շարլ Ազնավուրը և կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:

2020-Կառավարության դիմաց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ֆլեշմոբ են իրականացրել «Վորոնեժ և Կրասնոդար» անվանումով՝ ակնարկելով Հայաստանից մեծ ծավալի մաքսանենգ ծխախոտի այդ քաղաքներում հայտնվելու փաստը:

2021- ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1438 —Ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը հայտարարել է պրագմատիկ սանկցիան, ըստ որի սահմանվել է թագավորի իշխանության գերակայությունը Հռոմի պապի իշխանության նկատմամբ։

1520 —էռնան Կորտեսի մի քանի հարյուրի հասնող իսպանացի կոնկիստադորները փայլուն հաղթանակ են տոնել Օտումբեի ճակատամարտում Ացտեկական կայսրության բազմահազարանոց բանակի նկատմամբ, որով իսկ դրել են այդ կասրության անկման հիմքը։

1575 —զինադադարի բանակցությունների համար հանդիպած անգլիական և շոտլանդական ջոկատները կռիվ են սկսել, որը հայտնի է որպես Ռիդզվայրի ճակատամարտ, որն էլ հանդիսացել է Շոտլանդական և Անգլիական թագավորությունների միջև տեղի ունեցած վերջին ճակատամարտը։

 1668 —անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնը ստացել է գիտությունների մագիստրի կոչում։

1746 –ծնվել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին։

1807 —Ռուսական կայսրության և նապոլեոնական ֆրանսիայի միջև կնքվել է Տիլզիտյան խաղաղության պայմանագիրը։

1846 —ԱՄՆ-ը հայտարարել է Մեքսիկայի մաս հանդիսացող Կալիֆորնիայի անեքսիայի մասին։

1860 –ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերը։

1882 –ծնվել է բելառուսների ազգային բանաստեղծ Յանկա Կուպալան։

1887– ծնվել է ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալը:

1891 — «Ամերիկան էքսպրեսս» ընկերությունն արտոնագրել է ճանապարհային չեկը, որը հանդիսացել է ժամանակակից վարկային քարտերի նախատիպը։

1911 –ծնվել է իտալական ծագումով ամերիկացի կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին։

1930– վախճանվել է շոտլանդացի գրող Արթուր Կոնան Դոյլը, որը հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ:

1937- միջադեպ է տեղի ունեցել Պեկինից ոչ հեռու գտնվող Լուգոուիցյաո կամրջին․ ճապոնական զորքերը հարձակվել են չինական կայազորի վրա, որն էլ դարձել է Ճապոնիայի կողմից Չինաստանի նկատմամբ իրականացված լայնամասշտաբ ագրեսիայի սկիզբ և դարձել ևս մեկ քայլ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու համար։

1940 – ծնվել է անգլիացի երաժիշտ Ռինգո Սթարը, որը հանդիսացել է «Beatles»  խմբի անդամներից մեկը:

1947– ծնվել է մեքսիկացի երգիչ և երաժիշտ Կառլոս Սանտանան:

1950 —անգլիական Ֆորնբորո քաղաքում կայացել է առաջին ավիաշոուն։

1956– վախճանվել է գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, զինվորական բժիշկ Գոթֆրիդ Բենը:

1978 - Սողոմոնյան Կղզիներն անկախություն են ստացել Միացյալ Թագավորությունից։

1980 —իրականցրել է առաջին թռիչքը լա-Մանշ նեղուցի վրայով արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռով։

1983 - Ուիմբլդոնի թենիսի մրցաշարում 17 տարեկան Բորիս Բեքերը դարձել է ամենաերիտասարդ հաղթողը։

1990- ժամանակի երեք նշանավոր տենորներ Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն և Խոսե Կարերասն առաջին անգամ միասին ելույթ են ունեցել Հռոմում։

1990– առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը:

2005 —ահաբեկչական պայթյուններ են իրականացվել Լոնդոնի մետրոյում և քաղաքային ավտոբուսներում։

2014-վախճանվել է խորհրդային և վրացական պետական գործիչ, Վրաստանի երկրորդ նախագահ էդուարդ Շևարդնաձեն։

2020-ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից:

Կ. Խաչիկյան

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное