Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի դատարանի կողմից «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ձերբակալելու որոշումը թարմացրել է Հայաստանի ներքաղաքական օրակարգը, գրում է forbes.ru–ն: Մինչև վերջերս հայկական քաղաքականությունը գրեթե բացառապես քննարկվում էր Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության համատեքստում: Այժմ Ղարաբաղի հարցը, կարծես, փակված է, բայց խաղաղության համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել: Առանց դրա էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն է ակնհայտորեն կանգ առնում: Այսպիսով, Հայաստանում ստեղծված իրավիճակն առաջ քննարկվում էր հիմնականում «աշխարհաքաղաքական» համատեքստում։ Եվ, առաջին հայացքից, դա տրամաբանական է, քանի որ հնգամյա ժամանակահատվածի համար հիմնականը խորհրդարանական ընտրություններն են,  որոնք կկայանան 2026 թվականին։ Եվ, ամենայն հավանականությամբ, ի տարբերություն նախորդ երկուսի, դրանք տեղի կունենա ժամանակին։ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անվստահության հայտնելու փորձերը, ինչպես և սպասվում էր, ձախողվում են, քանի որ ընդդիմությունը բավարար ձայներ չունի Ազգային ժողովում։ Իսկ իրենք՝ընդդիմադիրները, խորհրդային ֆիլմի հերոսի խոսքերով, «մեծ անձնական թշնամանք» են տածում միմյանց նկատմամբ։

Ավանդական կուսակցությունները զանգվածային բողոքի ակցիաներ չեն կազմակերպում։ Հայ Առաքելական Եկեղեցու քահանա Բագրատ Գալստանյանի նման «ոչ համակարգային» հասարակական գործիչների փորձերը նույնպես անհաջող են։ Նրա ստեղծած «Սրբազան պայքար» շարժումը արդյունավետ ընդդիմադիր ուժ չդարձավ։

Եվ հանկարծ, այս ֆոնին, առաջանում է անկայունության կետ՝ Նիկոլ Փաշինյանի և ՀԱԵ առաջնորդ Գարեգին II-ի միջև հակամարտությունը, որը նոր երևույթ չէ։ Դեռևս 2021 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի կորստի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին բողոքի ալիքի ֆոնին, կաթողիկոսը կոչ արեց վարչապետին հրաժարական տալ: Սակայն այսօր «եկեղեցական հակամարտությունը» միայն պատմություն չէ այն մասին, թե ինչպես է վարչապետը վիճում կաթողիկոսի հետ, և ոչ էլ տեղեկատվական պատերազմում «սև PR» է, չնայած դա էլ կա: Նոր դիմակայությունը նման է ձագարի, որի մեջ ներքաշվում են նոր խաղացողներ ստեղծելով լարվածության նոր կետեր: Օրինակ եկեղեցին ձեռք է բերել այնպիսի լուրջ կողմնակից, ինչպիսին է 59-ամյա միլիարդատեր և «Տաշիր» հոլդինգի ղեկավար Սամվել Կարապետյանը: Եվ, ոչ պակաս կարևոր է նրա Ռուսաստանի քաղաքացիությունը ու ազդեցիկ լինելը, որն ավտոմատ կերպով իրադարձություններին տալիս է միջազգային չափում։

Երբ երկրում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը», Փաշինյանն ընտրեց ներքին քաղաքական տարածքը միատարրացնելու ուղղություն։ Այդ ճանապարհի կարևորագույն կետերը հանրապետության նախկին նախագահների, հայտնի գործարարների և քաղաքական գործիչների դեմ հարուցված քրեական գործերն էին։ Հայկական քաղաքականության նախորդներին չկպչելու չբարձրաձայնված տաբուն խախտվեց։ Ի վերջո, մինչև 2018 թվականը Հայաստանի բոլոր առաջնորդները, չնայած իրենց դժվար և բարդ անձնական հարաբերություններին, քաղաքականապես համակեցություն ունեին միմյանց հետ, և  նույնիսկ մրցում էին ընտրություններում։ Ղարաբաղյան երկփուլ աղետը (2020-2023) էլ ավելի բարդացրեց հայկական քաղաքական օրակարգը։

«Ղարաբաղյան կոնսենսուսի» փլուզումը երկրի ներքին քաղաքականությունը խիստ կախված դարձրեց արտաքին քաղաքականությունից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և անձամբ Փաշինյանն իրենց հեռանկարները կապում են «իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա հիմնված համապարփակ խաղաղության հասնելու հետ։ Դրա սկզբունքները հիմնված են աշխարհաքաղաքական մինիմալիզմի վրա, այն է հրաժարվել Ղարաբաղի համար պայքարից և խզել նախորդների ավանդույթները։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի «նոր կուրսը» մոտ է իր ռեսուրսները սպառելուն։ Հայաստանի շատ շարքային քաղաքացիներ պատրաստ կլինեին և՛ փոխզիջումների, և՛ զիջումների, բայց զիջումներ արվում են, իսկ խաղաղությունը նմանվում է նահանջող հորիզոնի։ Բնականաբար, տնտեսական և սոցիալական խնդիրները ևս չեն անհետանում։ Արդյունքում ֆրուստրացիա և հիասթափություն կառավարությունից։ Դա ակնհայտ երևում է սոցիոլոգիական հետազոտություններից։ Իշխող կուսակցության և անձամբ վարչապետի վարկանիշը նվազում է հասնելով պատմական ամենացածր մակարդակին։ 

Սակայն կա մի նրբերանգ։ Կառավարամետ ուժերի վարկանիշի անկումը չի հանգեցնում ընդդիմության ժողովրդականության աճի։ Վերջինս ևս ունի նոր մարդկանց և նոր գաղափարների պակաս։ Սա մի տեսակ հայկական ներքաղաքական անոմալիա է։ Այս իրավիճակում եկեղեցին է, ով ազգային ավանդույթների պահապանն է, իրականում դառնում  հասարակական-քաղաքական կյանքի այլընտրանքային կենտրոն։ Իսկ եկեղեցու կողքին այնպիսի գործիչների հայտնվելը, ինչպիսիք են Սամվել Կարապետյանը և նրա եղբայրը,  լրացուցիչ ռիսկի գործոն են թվում իշխանություններին: Ընդ որում ՔՊ–ի համար տագնապի առաջին զանգերն արդեն իսկ հնչել են։ Մարտի վերջին Հայաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և իշխող կուսակցությունը պարտվեց երկու համայնքներում։ Այս ամենը վարչապետին նյարդայնացնում է և ստիպում առաջ անցնել իրադարձություններից։ Մինչև ընտրությունները դեռ ժամանակ կա, բայց ժողովրդականության աճի համար թաքնված պաշարներ չկան, բացի դա ընդդիմության թևում պայծառ առաջնորդների բացակայությունը ևս չի փրկում Փաշինյանին։ Իսկ հայկական քաղաքական տաբուի խախտումը հանգեցրել է արմատականության, և նա չի կարող չհասկանալ դա։ Հնին, երբ Հայաստանի բոլոր առաջնորդները խաղաղ գոյակցում էին, վերադառնալ այլևս անհնար է։ Եվ դրա մեջ է քաղաքական գործիչ Փաշինյանի հիմնարար խնդիրը, ով հիմա ռազմավարության մեջ ակնհայտ խնդիրներ ունի։ Հակառակ դեպքում դժվար թե Երևանի հուսալի գործընկեր Իրանի ներկայիս թուլացման և Թուրքիա-Ադրբեջան տանդեմի դիրքերի ամրապնդման ֆոնին պետք լիներ Ռուսաստանի հետ նոր վեճեր ու հակասություններ։ Ի վերջո, Մոսկվան դեմքը փրկելու համար չի կարող թույլ տալ, որ «Կարապետյանի գործը» մնա ինքնահոսի: Արդյունքում, ներքին կոնտուրում վտանգավոր հանգույցներ են կապվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное