Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է պաշտոնի 2023 թ. հոկտեմբերի 26-ին։ Փամբուխչյանը ներկայացրել է 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի` փոխքաղաքապետը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերել 2017 թվականին, իսկ մյուսը` 2022 թվականին՝ հեղափոխությունից հետո, երբ նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Երկու բնակարաններն էլ գտնվում են Էրեբունի վարչական շրջանում։ Արմեն Փամբուխչյանի հայտարարագրում խառնաշփոթ է ստեղծվում, երբ փորձում ենք հասկանալ, թե որ մեքենան երբ է գնել կամ վաճառել։ Օրինակ՝ հայտարարատու տարում ներկայացված տրանսպորտային միջոցների ցանկում տարեսկզբին առկա է Ford մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2008 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այս մեքենան տարվա ընթացքում կարծես «անհետացել» է, քանի որ օտարված գույքերի ցանկում այն չկա, իսկ տարեվերջին պարզապես առկա չէ։ Հարցական է, թե մեքենան ուր է անհետացել։ Փամբուխչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 29 մլն 500 հազար դրամ եւ 8 հազար 800 եվրո։ Փոխքաղաքապետը հայտարարագրել է նաեւ էլեկտրոնային հաշիվներ եւ կրիպտոարժույթ՝ 15,000 FTN: 1 FTN-ի արժեքը կարող եք տեսնել կից նկարում։ Փամբուխչյանը հայտարարագրել է 13 հազար 650 ԱՄՆ դոլար եւ 3 մլն 500 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 40 հազար դրամ, որից 20 մլն 359 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 2 մլն 680 հազար դրամ եկամուտը Փամբուխչյանը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 980 հազար դրամ, որից 26 մլն 980 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Փոխքաղաքապետը վարկերի մարմանն ուղղել է 4 մլն 308 հազար դրամ։ Փամբուխչյանը Երեւան քաղաքի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է, նաեւ ՔՊ կուսակցության վարչության անդամ։ Արմեն Փամբուխչյանի տարեկան եկամուտները, համեմատելով 2019 թվականի տարեկան հայտարարագրին, նկատելի է, որ պաշտոնյայի ֆինանսական միջոցները բավականին բարելավվել են։ Որպես ԱԺ պատգամավոր՝ Փամբուխչյանը տարեկան վաստակել է բավականին համեստ՝ 9 մլն 299 հազար դրամ, փոխքաղաքապետ եղած ժամանակ այս գումարը գրեթե կրկնապատկվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է պաշտոնի 2023 թ. հոկտեմբերի 26-ին։ Փամբուխչյանը ներկայացրել է 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի` փոխքաղաքապետը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերել 2017 թվականին, իսկ մյուսը` 2022 թվականին՝ հեղափոխությունից հետո, երբ նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Երկու բնակարաններն էլ գտնվում են Էրեբունի վարչական շրջանում։ Արմեն Փամբուխչյանի հայտարարագրում խառնաշփոթ է ստեղծվում, երբ փորձում ենք հասկանալ, թե որ մեքենան երբ է գնել կամ վաճառել։ Օրինակ՝ հայտարարատու տարում ներկայացված տրանսպորտային միջոցների ցանկում տարեսկզբին առկա է Ford մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2008 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այս մեքենան տարվա ընթացքում կարծես «անհետացել» է, քանի որ օտարված գույքերի ցանկում այն չկա, իսկ տարեվերջին պարզապես առկա չէ։ Հարցական է, թե մեքենան ուր է անհետացել։ Փամբուխչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 29 մլն 500 հազար դրամ եւ 8 հազար 800 եվրո։ Փոխքաղաքապետը հայտարարագրել է նաեւ էլեկտրոնային հաշիվներ եւ կրիպտոարժույթ՝ 15,000 FTN: 1 FTN-ի արժեքը կարող եք տեսնել կից նկարում։ Փամբուխչյանը հայտարարագրել է 13 հազար 650 ԱՄՆ դոլար եւ 3 մլն 500 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 40 հազար դրամ, որից 20 մլն 359 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 2 մլն 680 հազար դրամ եկամուտը Փամբուխչյանը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 980 հազար դրամ, որից 26 մլն 980 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Փոխքաղաքապետը վարկերի մարմանն ուղղել է 4 մլն 308 հազար դրամ։ Փամբուխչյանը Երեւան քաղաքի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է, նաեւ ՔՊ կուսակցության վարչության անդամ։ Արմեն Փամբուխչյանի տարեկան եկամուտները, համեմատելով 2019 թվականի տարեկան հայտարարագրին, նկատելի է, որ պաշտոնյայի ֆինանսական միջոցները բավականին բարելավվել են։ Որպես ԱԺ պատգամավոր՝ Փամբուխչյանը տարեկան վաստակել է բավականին համեստ՝ 9 մլն 299 հազար դրամ, փոխքաղաքապետ եղած ժամանակ այս գումարը գրեթե կրկնապատկվել է։ Հիշեցնենք նաեւ, որ Civilnet-ը գրել էր, որ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր էր ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաեւ 1,5 միլիարդ դրամի վարկ էր ստացել։ Հարցական էր, թե ինչպես կարող էր բանկը այս ծավալով վարկավորել թոշակառուին 40 հա հողեր ձեռք բերելու, այգեհիմնում կատարելու համար։ Այս հարցի պատասխանը դեռ բացահայտված չէ»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня
Самое популярное