Ֆիլիպինների մայրաքաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել զբոսաշրջային համալիրի վրա. առնվազն 34 զոհ կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 34 մարդ է սպանվել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գործող Resorts World Manila հյուրանոցային համալիրին կից խաղատան վրա կատարված զինված հարձակման հետևանքով, հաղորդում է BBC-ն։
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ զինված տղամարդը մտել է խաղատուն և սկսել հրազենից կրակ բացել այնտեղ գտնվողների վրա, իսկ հետո հրդեհել խաղասեղանները։
Վարկածներից մեկի համաձայն՝ հանցագործը սպանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, մեկ այլ վարկածով՝ ինքնասպան է եղել։
Համալիրը շրջափակվել է անվտանգության ծառայությունների կողմից, իսկ հանցագործի վնասազերծման գործողությունը տևել է մի քանի ժամ։