Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուս-հայկական հարաբերությունները չեն ընթացել «ուկրաինական» ուղղությամբ, սակայն կան նրբերանգներ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը մնում է Հայաստանի թիվ մեկ առևտրային և ներդրումային գործընկերը և վճռականորեն է տրամադրված շարունակել սերտ շփումները Երևանի հետ անվտանգության հարցերով,  հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է vpoanalytics.com–ը: «Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր բարեկամը: Հայաստանը չի արգելում ռուսերենը, ռուսական մշակույթը և չի զրկում էթնիկ ռուսներին կամ պարզապես ռուսերեն խոսել ցանկացողներին իրենց օրինական իրավունքներից: Հայաստանը չի ընդունել այդ ամենն արգելող օրենքներ, ինչպես տեղի ունեցավ Ուկրաինայում»,– ասել է նա: Իրոք, ռազմատենչ ազգայնականության և ռուսաֆոբիայի արմատական ծայրահեղական դրսևորումները հազիվ թե բնորոշեն Հայաստանին, բացառությամբ որոշ մարգինալ անհատների էքսցենտրիկ չարաճճիությունների: Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիների որոշ միտումներ չեն կարող չմտահոգել:

Ուշադիր դիտորդները չէին կարող չնկատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լարված և դժգոհ հայացքը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում: Ու այն չէ, որ այդ էքսցենտրիկ քաղաքական գործիչը, ով եռանդուն կերպով ցուցադրում է իր նոր կերպարը՝ «կեպիով տղային», բարոյապես և հոգեբանորեն անհարմար էր զգում միայն այն պատճառով, որ նստած էր Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին: «Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագրի ընդգծված ցուցադրական հակասովետականությունը լիովին համապատասխանում է ինչպես իշխող «ՔՊ» կուսակցության գաղափարախոսությանը, այնպես էլ իշխանամետ մամուլի տեղեկատվական քաղաքականությանը, որն էլ հստակորեն դրսևորվեց հենց նույն օրը: Այսպես, մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ նացիստական Գերմանիայի հաղթանակը կարող էր «ավելի օգտակար» լինել հանրապետության համար: Նրա խոսքով Վոլգայի վրա նացիստների պարտությունը խանգարեց Գերմանիային գրավել Թուրքիան և այդպիսով, ոչ ավելին, ոչ պակաս, ստեղծել միացյալ Հայաստան։ Իհարկե, նման պատմությունները որևէ փաստաթղթային հաստատում չունեն։ Հայտնի է, որ պատերազմի տարիներին Վերմախտն ունեցել է գեղեցիկ կանացի անուններով բազմաթիվ նախագծեր, և հայտնի քարոզիչը փորձում է կառչել դրանցից մեկին, այսպես կոչված «Գերտրուդա» գործողությանը։ Պետք է նշել, որ հեռարձակվել են նաև այլ կարծիքներ, որոնք ուղղված են եղել Մեծ Հաղթանակի մեջ հայ ժողովրդի ներդրման «վերաիմաստավորմանը»։

Ի տարբերություն իրենց տարածաշրջանային հարևանների, հազվադեպ բացառություններով, բայց հայ քաղաքական գործիչները միշտ էլ հարգանքի տուրք են մատուցել «երկրորդ» հանրապետությանը։ Կասկած չկա, որ Խորհրդային Միության կազմում գտնվելու ընթացքում, չնայած բոլոր սխալներին, դրամաներին և ողբերգություններին, Հայկական ԽՍՀ-ն հասել էր հսկայական առաջընթացի, որը թույլ տվեց հետխորհրդային Հայաստանին ոչ միայն գոյատևել, այլ նաև հաջողությունների հասնել 1990-ականների դժվարին ժամանակներում: Եվ այսօր, երբ առկա պաշարները սպառման եզրին են կամ արդեն սպառվել են, թվում է, թե Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը պատրաստ են բացահայտորեն մերժել «սխալ» անցյալը կառուցելով, մեղմ ասած, կասկածելի գաղափարախոսություն բալթյան-ուկրաինական ոգով: Հակառակ դեպքում, մայիսի 28-ին Սարդարապատի դաշտում չէին լինի կլիշեներ «ԽՍՀՄ կայսերական քարոզչության» մասին, որը, իբր, փորձում էր վերացնել անկախության ոգին: Ինչպես հայտնի է, «թավշյա հեղափոխության» առաջնորդը, ով բավականին մաշվել է 7 տարվա ընթացքում, բայց դեռևս դեղին մամուլի լրագրող լինելով կոչ է անում «մոռանալ հերոսական նախնիներին», և արժե խոստովանել, որ նա և իր ընկերները հետևողականության պակաս չունեն այդ հարցում։

Սակայն, ինչպես ցույց է տալիս նույն Ուկրաինայի օրինակը, կեղծ պատմություններն ուղիղ ճանապարհ են բացում նոր կորուստների և հետագա ինքնաոչնչացման համար։ «Միայն մենք ինքներս կարող ենք լինել մեր անվտանգության երաշխավորը, որն ապահովվում է, առաջին հերթին, քաղաքական և դիվանագիտական գործիքներով՝ անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորմամբ», - ասել է Փաշինյանն իր «սարդարապատյան» ելույթում անդրադառնալով Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որին հաջորդել է հայ-թուրքական հարաբերությունների վերջնական կարգավորումը: Մի քանի օր առաջ էլ վարչապետը հայտարարել էր Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մտադրության մասին, եթե Սահմանադրական դատարանը չաջակցի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին: Իշխող «ՔՊ» կուսակցության նկատմամբ հանրային աջակցության նկատելիորեն անկման համատեքստում անհրաժեշտ փոփոխությունների հաստատման հավանականությունը շատ ցածր է: Սակայն, եթե տարբեր տեսակի մանիպուլյացիաների և համադրությունների միջոցով իրադարձությունները զարգանան գործող կառավարությանը ձեռնտու սցենարով, ապա կարելի է ենթադրել, որ հաջորդ քայլն ամենայն հավանականությամբ կլինի ռուս սահմանապահների վերջնական դուրսբերումը Հայաստանի տարածքից։

Իսկ ի՞նչ ունենք հիմա։ Վերջերս Հայաստանի ղեկավարությունը կրկին ցուցադրաբար անտեսեց Բիշքեկում կայացած ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը։ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների մայիսին Մոսկվայում կայացած հանդիպմանը Հայաստանը ներկայացրեց ոչ թե Արմեն Գրիգորյանը, այլ Մոսկվայում դեսպան Գուրգեն Արսենյանը։ Գորիսում կբացվի Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսությունը Սյունիքի մարզում, միևնույն ժամանակ, վերոնշյալ Արմեն Գրիգորյանը հստակեցրել է, որ Ռուսաստանի հյուպատոսության հայտնվելը Հայաստանի հարավային շրջանում սպասելի չէ։ Հաշվի առնելով ներկայիս դինամիկան, թվում է, թե որքան առաջ գնանք, այնքան ռուս-հայկական երկխոսությունը կորոշվի արտաքին մարտահրավերների նկատմամբ խոցելի ներկայիս տնտեսական իրավիճակով և մասամբ մշակութային և հումանիտար մնացորդային կապերով։ Հնարավոր է ինչ-որ մեկին թվա, որ դա ներկայիս ժամանակներում լիովին բավարար է, բայց Կովկասում անբարենպաստ միտումների սրումը լի է անակնկալներով, և չպետք է սպասել, որ դրանք հաճելի կլինեն։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное