Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերն Արագած սարի հարավային ու հյուսիսային կողմերով շարժվել են դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան․ պատմության այս օրը (15 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ընտանիքի համաշխարհային օր, Ռազմական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների համաշխարհային օր, Իրան՝ Պարսկական լեզվի օր, Կորեա՝ Ուսուցչի օր, Պաղեստին՝ Պաղեստինյան գաղթականների օր, Պարագվայ՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1446-վախճանվել է հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ Թովմա Մեծոպեցին։

1904-ծնվել է Հավայան կղզիների բնանկարներով հայտնի ամերիկացի հայազգի նկարիչ Արամ Մանուկյանը։

1918-թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագած սարի հարավային ու հյուսիսային կողմերով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։

1949-ծնվել է  սիրված կատակերգու դերասան Աշոտ Ղազարյանը։

1963-ծնվել է  երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը։

1988- ՀՍՍՀ-ի Արարատի շրջանում տեղի է ունեցել բախում հայերի և ադրբեջանցիների միջև։

-ադրբեջանցիների բազմահազարանոց հակահայկական միտինգներ են տեղի ունեցել Շուշիում, որտեղ խոստացել են հաշվեհարդար տեսնել տեղի հայերի հետ և պահանջել են լիկվիդացնել Ղարաբաղի ինքնավար մարզը։

1998-վախճանվել է հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ Գևորգ Աբգարյանը։

2001- «Գրանդ սանի» լամպերով բեռնավորված առաջին բեռնատարն ուղևորվել է Իրան: Դրան հետևել են ևս մի քանի մեքենաներ, և արտահանվող հայկական լամպերի առաջին 1 մլն խմբաքանակն ամբողջացել է:

2005- Աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «British Petrolium»-ը սկսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի լցման գործընթացը, 1770 կիլոմետր երկարությամբ նավթամուղն

ամբողջությամբ լցնելու համար պահանջվել է ավելի քան 6 ամիս և շուրջ 10 միլիոն բարել նավթ:

2006- Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նոր ռեկտոր է ընտրվել համալասարանի պրոռեկտոր, հանրապետական Արամ Սիմոնյանը:

-Վրաստանի Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայով բեռնված գնացքը Ծալկայից շարժվել է դեպի Ադրբեջան, որի տարածքով անցել է Ռուսաստան: 

2008-տեղի է ունեցել ցույց ի պաշտպանություն Թեղուտի անտառների։

2009-տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը:

2013-Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

2014-«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հիմնադիրները սկսել  են իշխանափոխության հասնելու համար ստվերային կառավարություն ձևավորել։ 

2017-Երևան քաղաքի ավագանու ընտրություններում 71, 25 տոկոսով հաղթել է 2011 թվականից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը:  

2018- առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել  է նախարարություններով՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին։ 

2022- Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել «Դիմադրություն» շարժման բազմամարդ համազգային հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1157-ծնվել է Սուզդալի և Կիևի մեծ կոմս, Մոսկվայի հիմնադիր Յուրի Դոլգորուկինը։

1252-Հռոմի պապ Ինեկոնտի 4-րդը բուլլա է հրապարակել, համաձայն որի կարելի է անաստվածության մեջ կասկածվող հերետիկոսներին ենթարկել տանջանքների։

1618-գերմանացի աստղագետ Իոհանն Կեպլերը հայտնագործել է մոլորակների շարժման օրենքը։

1648-ստորագրվել է Վեստֆալյան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է տվել 30-ամյա պատերազմին։

1756-Անգլիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային, սկսվել է 7-ամյա պատերազմը։

1768-Ֆրանսիան իտալական Գենուա քաղաքից գնել է Կորսիկան։

1770-14-ամյա Մարի Անտուանետան ամուսնացել է ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս 16-րդի հետ։

1811-հայտարարվել է Պարագվայի անկախությունն Իսպանիայից։

1875-Կոլումբիայում տևած 45 վայրկյանանոց երկարշարժը պատճառ է դարձել 16 000 մարդու զոհվելու։

1891-ծնվել է ռուս գրող և դրամատուրգ Միխաիլ Բուլգակովը։

1905-ԱՄՆ-ի Նևադա նահանգում հիմնադրվել է Լաս-Վեգաս քաղաքը։

1922-Գերմանիան Լեհաստանին է զիջել Վերին Սիլեզիան։

1930-ամերիկուհի Էլլեն Չյորչը դարձել է առաջին ստյուարդեսան։

1935-վախճանվել է ռուս խորհրդային ավանգարդիստ–նկարիչ Կազիմիր Մալևիչը։

1940-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են առաջին նեյլոնային զուգագուլպաները։

1943-պաշտոնապես լուծարվել է Կոմինտեռնը։

1948-ԽՍՀՄ-ը ճանաչել է Իսրայել պետությունը։

1988-սկսվել է խորհրդային բանակի դուրս բերումն Աֆղանստանից։

1990-սկսվել է ղրիմի թաթարների Ղրիմ հայրենադարձության ծրագիրը։

1992-Ադրբեջանում տեղի է ունեցել հեղաշրջում, ընդդիմության ջանքերի շնորհիվ Այազ Մութալիբովը դադարել է լինել երկրի ղեկավարը։

Կ․ Խաչիկյան

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное