Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակի օր․ պատմության այս օրը (09 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան, Տաջիկստան, Ադրբեջան, Ղազախստան, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Սերբիա, Թուրքմենիա, Վրաստան, Իսրայել  և Չեռնոգորիա՝ Հաղթանակի օր, Ուկրաինա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի օր, Եվրոմիություն՝ Եվրոպայի օր, ԱՄՆ՝ Հնդկացիների օր, Հայաստան և ԼՂՀ՝ ԼՂՀ պաշտպանության և Շուշիի գրավման օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1267-վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Կոնստանտին Բ Բարձրաբերդցին։

1939-ծնվել է փիլիսոփա Արամայիս Հովսեփյանը։

1943-վախճանվել է հնէաբան Ռուբեն Օրբելին։

1954-ծնվել է բռնցքամարտի մարզիչ, ոստիկանության գնդապետ, նկարիչ Վազգեն Բադալյանը։

1992-հայկական զորամիավորումներն ավարտել են Շուշիի ազատագրումը։

-ադրբեջանական ուղղաթիռները ռմբակոծել են Շոշ գյուղը։

-Կուրբանովի գրոհային ինքնաթիռը գրոհել է Ստեփանակերտից օդ բարձրացած հայկական ՅԱԿ-40 ինքնաթիռի վրա, սակայն վերջինիս օդաչուին հաջողվել է առանց զոհերի վայրէջք կատարել։

1994-Ռուսաստանի նախագահի Ղարաբաղի հարցով պատվիրակ Վլադիմիր Կազեմիրովը ներկայացրել է «Անժամկետ կրակի դադարեցման համաձայնագիր», որը նույն օրը Բաքվում ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը։

2008-Հայ-թուրքական գործարար ընկերակցությունը հայտնել է, որ մերժվել է իրենց դիմումը Ստամբուլում ընկերակցության գրասենյակը բացելու խնդրանքով: 

2016-Երևանում առաջին անգամ անց է կացվել «Անմահ գունդ» ակցիան՝ քաղաքացիները երթը  Հայրենական մեծ պատերազմին մասնակցած իրենց ազգականների լուսանկարներով:

2017-Սամվել Բաբայանը կալանավորվել է Արմեն Պողոսյանի ցուցմունքի հիման վրա։

2021-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները Երևանի «Գրանդ հոթել» հյուրանոցում ստորագրել են քաղաքական համագործակցության հայտարարություն: Ազատության հրապարակում կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։

2023- Ազատության հրապարակում Արցախի ինքնորոշման պահանջով հանրահավաք է անցկացվել ընդդիմության կողմից։

2024– Երևանի Հանրապետության հրապարակում կայացել է մեծ հանրահավաք, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

53 մ․թ․ա․-Կրասոսի բանակը ջախջախել է պարթևներին Կարրախի ճակատամարտում, ինքը զորահրամանատարը զոհվել է։

1712-ստեղծվել է Տուլայի զինագործարանը։

1805-վախճանվել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Իոհանն Ֆրիդրիխ Շիլլերը։

1832-սեմինոլների հնդկացիական ցեղերի 15 առաջնորդներ պայմանագիր են ստորագրել ԱՄՆ-ի կառավարության հետ առ այն, որ նրանք վաճառում են իրենց Ֆլորիդայում գտնվող հողերը և տեղափոխվում  են Միսսիսիպի գետից այն կողմ։

1837-ծնվել է գերմանացի արդյունաբերող Adam Opel GmbH ընկերության, որը ներկայումս հայտնի  մեքենաշինական ընկերություն է, հիմնադիր Ադամ Օպելը։

1850-վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը։

1913-Ֆրանսիայում էկրան է բարձրացել հանարահայտ «ֆանտոմաս» ֆիլմի առաջին սերիան։

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սկսվել է Արտուայի երկրորդ ճակատամարտը, որն ավարտվել է միայն հունիսի 18-ին։

1924-ծնվել է խորհրդային և ռուսական բարդ, բանաստեղծ, երգերի հեղինակ և  սցենարիստ Բուլատ Օկուջավան։

1936-Իտալիայի ղեկավար Մուսոլինին հայտարարել է Եթովպիայի միացումը Իտալիային։

1941-Ճապոնիայի ճնշման տակ Վիշիի ռեժիմը ստորագրել է խաղաղության պայմանագիր, ըստ որի Թաիլանդին են անցել Լաոսը և Կամբոջայի մի մասը։

1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 4-րդ ուկրաինական բանակի կողմից ազատագրվել է Սևաստապոլը։

1955-ԳՖՀ-ն ընդունվել է ՆԱՏՕ-ի կազմ։

1958-Միխաիլ Բոտվիննիկը ռևանշ վերցնելով Վասիլիյ Սմիսլովից վերադարձրել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

1962-կայացել է Սիկորսկու ստեղծած առաջին ուղղաթիռ-ամբարձիչի թռիչքն ԱՄՆ-ում։

1966-վախճանվել է ռումին կոմպոզիտոր, խմբավար, ուսուցիչ Ալֆրեդ Մենդելսոնը։

1967-ծնվել է ռուս դերասան, կինոռեժիսյոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար Ֆյոդր Բոնդարչուկը։

1987-լեհական ԻԼ-62 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վարշավայի արվարձաններում, զոհվել են 183 մարդ։

2002-Ռուսաստանի Կասպիյսկ քացաքում հաղթանակի օրվա շքերթի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն։

2004- Գրոզնու «Դինամո» մարզադաշտում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է Չեչնիայի նախագահ (2003—2004) Ահմադ Կադիրովը։

2014-ուկրաինական Մարեապուլում սրվել է իրադրությունը, տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով զոհվել են 8 ուկրաինացի ուժայիններ, 25 Դոնեցկի հանրապետության կողմնակիցներ և 5 քաղաքացիական անձիք։

2020- վախճանվել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռիչարդ Պենիմանը, որը հայտնի է Լիթլ Ռիչարդ անունով։

2022 —ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինայում դեմոկրատիայի պաշտպանությանն ուղղված լենդ–լիզի օրենքը:

Կ․ Խաչիկյան

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное