Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական բանակի համազգեստի 25-ամյա պատմական էվոլյուցիան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական բանակը հունվարի 28-ին նշում է կազմավորման 25-ամյակը: Այդ տարիների ընթացքում զինվորի հանդերձանքը, ելնելով կոնկրետ ժամանակահատվածի նպատակահարմարությունից և պահանջներից, մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել: Փոփոխությունները եղել են թե որակի, թե դիզայնի և թե նոր դետալներով համալրումների առումով: «Արմենպրես»-ը պարզել է 25 տարիների ընթացքում հայկական բանակի հանդերձանքի փոփոխությունների դինամիկան և ներկայիս համազգեստի առավելությունը նախորդների նկատմամբ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատմում է, որ բանակի կազմավորման սկզբնական շրջանում հատուկ համազգեստ չի եղել:

«Սկզբնական շրջանում հատուկ համազգեստ չկար. որտեղից ինչ գտել, բերել ենք: Մի պահ խորհրդային «աֆղանկա» կոչվածի տարատեսակներն էին, Հունաստանի կողմից որպես օգնություն տրամադրված համազգեստն էր: Հունաստանը բավականին մեծ չափաքանակ էր հատկացրել»,-ասաց նա` ներկայացնելով, որ ինքն էլ է երկար ժամանակ հունական համազգեստը կրել:

Այնուհետև հայկական բանակը, որպես օգնություն, Ֆրանսիայից ձեռք էր բերում ֆրանսիական «նատովկա» կոչվածը` հենց այդ երկրի բանակի տարբերակով, իսկ հետագայում այն սկսեցին գնել: Մինչև 2002 թ. նույն համազգեստն էին կրում նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորները:

Արծրուն Հովհաննիսյանը, վերհիշելով այդ ժամանակահատվածը, նշեց, որ ֆրանսիական համազգեստը շատ հետաքրքիր համազգեստ էր, նույնիսկ բաճկոն ուներ:

«Նաև ձմեռային տարբերակը կար, բայց այնքան էլ տաք չէր, որքան մեր այսօրվա ձմեռային համազգեստը»,- հիշում է Հովհաննիսյանը:

2001 թվականից բանակն անցել է առաջին հայկական համազգեստին, իսկ մեկ տարի անց նոր միայն այն հասանելի է եղել ԼՂՀ պաշտպանության բանակի համար: Շատերը կհիշեն հայտնի չորս գույներից բաղկացած համազգեստը, որտեղ գերակշռող էին կանաչ ու մոխրագույն երանգները: Շուրջ 10 տարի մեր զինվորները կրել են այն, որը այդ ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Դրանց վրա մեկ ավելանում, մեկ պակասում էին գրպանները, մի խոսքով` դետալային փոփոխությունների էին ենթարկվում:

ՊՆ նախարարի մամուլի խոսնակի տեղեկացմամբ` այդ համազգեստը, մեծ հաշվով, իրեն չարդարացրեց զուտ այն պատճառով, որ «շնչել-չշնչելու» խնդիր ուներ: Այդ պատճառով բանակն անցում է կատարում ներկայիս համազգեստի նախնական տարբերակին: Փորձարկումներում այն բավականին լավ գնահատվեց, սակայն ուներ ամրության խնդիր: Ընթացքում բամբակի և արհեստածին թելերի հարաբերակցության փոփոխությամբ, դիմացկունության և տաքության առումով ընտրվում է ոսկե միջինը: Գույները ստացվել են արդիական մեթոդներով` տեղանքին համապատասխան: Ըստ Հովհաննիսյանի՝ շատ ճիշտ գույներ են ընտրվել:

«Այս համազգեստով մենք առաջին անգամ վերացրեցինք զինվորի և սպայի համազգեստի տարբերությունը: Մինչ այդ սպայի համազգեստը լրիվ ուրիշ էր, զինվորինը` ուրիշ, փոփոխությունների արդյունքում երկուսն էլ միանման համազգեստ են կրում: Այս համազգեստի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ուսադիրների խորհրդային մոդելից անցում կատարեցինք նոր մոդելի»,- ասաց նա` պարզաբանելով, որ տեսադիտարկման սարքերի համար ամենահեշտ նկատելիությունը ուսերն են:

Սկզբում կիրառվել են կոչումների մետաղական տարբերակները, սակայն հետո անցում է կատարվել` կտորայինի, որպեսզի քողարկիչ հատկանիշներն ավելի բարձր լինեն:

Հայկական բանակի պարտադիր ժամկետային զինծառայողներին հասանելիք միջոցներն ավելի մանրամասն ներկայացրեց  ԶՈւ մատակարարման թիկունքի բազայի հրամանատարի տեղակալ, գլխավոր տեխնոլոգ, մայոր Զոհրաբ Սարգսյանը:

Նրա խոսքով` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 547 հրամանի` պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվում է բամբակյա շապիկ, որը նախկինում եղել է մոխրագույն, սակայն 2017 թվականից դրանք կանաչ գույնի են:

Զինծառայողներին նաև հատկացվում է մեկանգամյա օգտագործման կիսավարտիք, որը փոխվում է շաբաթական մեկ անգամ` ամեն լողանալուց հետո, կիսաբրդյա և բամբակյա գուլպաներ, որը տրամադրվում է ամսեկան երեք անգամ, տաք ներքնաշոր, ձեռնոց ֆլիզից, որը տրվում է ձմեռը, լայն գոտի և տաբատի գոտի, ինչպես նաև ամառային և ձմեռային դաշտային համազգեստներ:

«Նախկինում ձմեռային դաշտային համազգեստի օձիքները կարված են եղել ներդիրին, հիմա օձիքները հնարավոր է առանձնացնել, անհրաժեշտության դեպքում` ելնելով եղանակային պայմաններից: Ձմեռային համազգեստը կարվում է անջրաթափանց և ցրտից պաշտպանող գործվածքով, որն ամրանում է երեք կոճակներով: Այն շատ լավ պահպանում է մարմնի ջերմաստիճանը: Այն կարված է սիտիպոնի կտորով և որակով է: Սիտիպոնի կտորով է կարված նաև տաբատի` ցրտից պաշտպանող գործվածը, որի համար նախկինում առանձնանալու հնարավորություն է եղել, իսկ ներկայումս` ոչ: Հիմա այն ավելի տաք է ու հարմարա վետ»,- ասաց մայոր Զոհրաբ Սարգսյանը:

Ավելի են արդիականացվել ու հարմարավետ են դարձվել ճտքավոր կոշիկները, նախկինում  եղել են արհեստական կաշվից: Այժմ դրանց ճտքերը կարվում են կաշվից և  ունեն շնչող ներդիրներ: Փոփոխության պատճառը կայանում է նրանում, որ դրանց ճտքերը կոշտ էին` քամուց, անձրևից ճաքում էին: Նախնական տվյալներով 2017թ. հայկական զինված ուժերը կանցնեն նոր ճտքավոր կոշիկների:

Պարտադիր ժամկետային զինծառայողներին, ովքեր ստանձնում են մարտական հենակետի պաշտպանություն, լրացուցիչ տրվում է բրդյա գուլպա, դիմակ, մորթե ներդիրով ձեռնոց, որն ավելի տաք է, բանակային վալինկա, որը բաղկացած է խտացված բրդից և ռետինե տակացուներից, ինչպես նաև կիսավերարկու ոչխարի մորթուց: Լրացուցիչ համազգեստը մարտական հերթապահություն իրականացնող զինվորները կրում են -5 աստիճանից ցուրտ ջերմաստիճանի պայմաններում:

2 տարվա ընթացքում մեկ մարտական հենակետ ստանձնող զինծառայողի համազգեստը փոխվում է 6 ամիսը մեկ անգամ, իսկ մարտական հենակետի պաշտպանություն չստանձնող զինծառայողի համազգեստը` 8 ամիսը մեկ:

Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ`համազգեստի մատակարարման համար նախատեսված մրցույթին երկու ֆաբրիկաներ են մասնակցում, իսկ կտորը բերվում է Չինաստանից:

ՀՀ զինված ուժերի պարտադիր ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը, ով մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, սակայն վիրավորում ստանալով չի կարողացել հետագայում շարունակել իր զինծառայությունը, հայկական բանակի ներկայիս համազգեստի որակը գնահատեց բավարար: Նա, որպես թերություն նշեց այն, որ համազգեստը լվանալուց հետո չի պահպանում իր գույները:

«Այնուամենայնիվ, իմ եղբայրները կրել են նախորդ զինվորական համազգեստը և, ի տարբերություն դրա, ներկայիս համազգեստն իր գունային համադրությամբ շատ ավելի լավն է, քանի որ հեշտությամբ է միաձուլվում տեղանքին»,- ասաց նա:

Հայկը նաև ընդգծեց, որ դրական քայլ է ճտքավոր կոշիկներում «շնչող» ներդիրներ տեղադրելը:

Շանթ Խլղաթյան
Վահե Հակոբյան

От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеРоссия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукНа что указывают позорные цифры? «Паст»Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении уничтожают Церковь»: «Паст»Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»Ереван отверг заявления Баку о противоречии повестки Армения-ЕС мирному процессуСамвел Карапетян подвергается строжайшему политическому преследованию и незаконно содержится под стражей около 6 месяцев: адвокатСемён Багдасаров: Выбор Турции вместо России — опасная историческая слепотаСуд в США разрешил министерству юстиции обнародовать секретные стенограммы по делу ЭпштейнаПервопрестольный Эчмиадзин готов поддержать инициативы по изучению документов о Геноциде армян: Католикос Гарегин IIЭдуард Сперцян признан лучшим игроком РПЛ по индексу РУСТАТH&M и Стелла Маккартни возвращаются: блестки нулевых и экологичный гламурAFI назвал ленту продюсера Сева Оганяна одним из лучших фильмов годаЛатвия впервые выделит свыше €2 млрд на оборонные расходы в 2026 годуАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в Уфе«Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по КамбоджеВся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в суд
Самое популярное