Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը քաղաքական վերացման եզրին է: Սա փոխաբերություն չէ։ Գործընթացն արդեն մեկնարկել են «խաղաղության» խաբուսիկ ցուցանակով, գրում է realtribune.ru–ն։ Եթե այդ ամենը չդադարեցվի, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կլինի ոչ թե խաղաղության, այլ հանձնման վերջնական ակտ և ազգի անհետացման նախաբան: Այդ պայմանագիրն առանց երաշխիքների, առանց օգուտների և առանց արժանապատվության է։ Այն մշակվում է արտաքին ճնշման ներքո և Բաքվի պայմաններով։ Բացի դա այն Հայաստանի համար անվտանգության որևէ պարտադիր երաշխիք չի պարունակում և ցանկացած պահի կարող է խախտվել Ադրբեջանի կողմից, որի ռեժիմն արդեն իսկ դրսևորել է ցեղասպան մտադրություններ։ Միևնույն ժամանակ, համաձայնագիրը ստորագրելու պատրաստ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ի պատասխան պայմաններ չի առաջադրում։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ անշրջելի պարտավորությունները.

  • Ցեղասպանության հիշատակման արգելում: Հայաստանը պարտավորվում է չխոսել Արցախում և Ադրբեջանում իրականացված ցեղասպանության և էթնիկ զտումների մասին և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն միակ միջազգային ձևաչափը, որը երբևէ ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։ Նման կերպ Հայաստանի իշխանությունները դե ֆակտո ընդունում են, որ հայերի զանգվածային բնաջնջումն ու բռնի տեղահանումն իրենց կողմից դիտվում է որպես ընդունելի «լուծում»։ Դա իր հերթին նախադեպ է ստեղծում, ըստ որի նման «լուծումը» կարող է կիրառվել հենց Հայաստանի բնակչության նկատմամբ։

  • Մշակութային ոչնչացման անտեսում: Հայաստանը հրաժարվում է պաշտոնապես արձագանքել Արցախում հայկական մեծ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացմանը, որը մշակութային ցեղասպանության դասական դեպք է։

  • Լռություն ազգային ողբերգության մասին: Կառավարությունը պատրաստ է լռել Հայոց ցեղասպանության և միլիոնավոր մեր հայրենակիցների հայրենազրկման մասին, և դա միայն Ադրբեջանի դաշնակից և այդ հանցագործությունների փաստացի համահեղինակ Թուրքիային հաճոյանալու համար։

  • Ռազմավարական զիջումներ: Ադրբեջանին և Թուրքիային տրամադրվում է ցամաքային միջանցք Մեղրիով և, հնարավոր է, Հայաստանի այլ շրջաններով առանց հայելային և երաշխավորված փոխադարձ քայլերի։ Հատկապես մտահոգիչն այն է, որ Մեղրիով երկաթուղային երթուղին չի լինելու Հայաստանի վերահսկողության ներքո, ինչպես նախատեսված է նմանատիպ միջազգային պայմանագրերով։ Դա ուղղակիորեն սպառնում է երկրի ինքնիշխանությանը և անվտանգությանը։

  • Տարածքային կորուստների ճանաչում: Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքի շուրջ 240 կմ² օկուպացիան փաստացիորեն օրինականացվում է: Դրա մասին խոսք չի լինելու պայմանագրի տեքստում, իսկ իշխանությունները գնալով այդ ամսին ավելի են լռում։

  • Պետականության հիմքերի խարխլում: Հայաստանի Անկախության Հռչակագիրը՝ հայոց պետականության հիմնարար իրավական ակտը, դուրս կմնա սահմանադրական շրջանակից և կստանա «պատմական փաստաթղթի» կարգավիճակ՝ զրկված որևէ իրավական ուժից։

  • Իրավական պաշտպանությունից հրաժարում: Հայաստանը պարտավորվում է հետ կանչել Ադրբեջանի դեմ ուղղված բոլոր միջազգային պահանջները կապված հայ բնակչության և մարդկության դեմ հանցագործությունների հետ։

  • Պատմական հիշողության աղավաղում: Հայաստանի կրթական համակարգում փոփոխություններ են կատարվելու, որոնք կբերեն պատմության կեղծման և ազգային ինքնության քայքայման։

  • Հայրենասիրության քրեականացում: Պետությունը կպարտավորվի սահմանափակել կամ հալածել նրանց, ովքեր դեմ են Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող հակահայկական քաղաքականությանը կամ պաշտպանում են հայ ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը։

Այս բոլոր քայլերն ուղղված են մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության լուծարմանն առանց միջազգային աղմուկի, արհեստականորեն ստեղծված «նորմալացման» և «խաղաղության» զգացողության քողի տակ։ Այն, ինչ փոխանցվում է որպես դիվանագիտություն, իրականում կապիտուլյացիա է, այն, ինչ կոչվում է «խաղաղություն», իրականում ինքն իրենից հրաժարում է։

Նախորդ փուլում Հայաստանը կորցրեց Արցախը՝ իր փաստացի տարածքի գրեթե քառորդը: Հիմա ապամոնտաժելով երկրի ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային ու բարոյական կայունությունը հիմքեր են դրվում մնացած մասի ոչնչացման համար։ Հերթական արտաքսումը մոտ է, դա միայն ժամանակի հարց է: Եվ դա որովհետև ներկայիս ղեկավարությունը հրաժարվել է հենց դիմադրության սկզբունքից որպես պետական ​​քաղաքականության հիմք։ Եթե ​​հայի արյունը վաղուց ոչինչ չի նշանակում մեծ տերությունների համար, ապա Փաշինյանը միայն հաստատում է, որ իր համար էլ դա ոչինչ չի նշանակում։ Այս «խաղաղության պայմանագիրը» նոր Կարսի գործարքն է։ Միայն թե ավելի վատը: Ներկայիս փաստաթուղթը 1921 թվականի Կարսի ամոթալի պայմանագրի ժամանակակից վերահրատարակումն է կամ «վերամարմնավորումը», որը ստորագրվել էր քեմալական Թուրքիայի հետ բոլշևիկների ճնշման ներքո։ Բայց այն ժամանակ  դրանից հետո Հայաստանը գոնե առնվազն անվտանգության երաշխիքներ ստացավ ԽՍՀՄ-ից։ Այսօր ոչինչ չի ստանում: Խաղաղությունը, որ խոստանում է այս պայմանագիրը, կլինի կարճատև և խաբուսիկ, և կստեղծի բոլոր պայմանները երկրի ֆիզիկական և քաղաքական անհետացման համար։

Ուստի կապիտուլյացիային պետք է ասել «ոչ», և պետք է սկսել դիմադրությունը։ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա: Ցավոք, ընդդիմությունը չի կարողանում գլուխ հանել այդ խնդրից։ Անկարողության պատճառով, թե դիտավորյալ նա ժողովրդին թողել է առանց առաջնորդների և առաջնորդության: Պետական ​​ապարատը պատնեշվել է հասարակությունից, իսկ ժողովուրդը մնացել է առանց գլխի։ Եվ վաղը կարող է արդեն ուշ լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное